Category: Infocom

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը ավելի քան 100…

    🇺🇸📡ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։
    🇦🇲 Այս մասին հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ընկերությունը իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների վճարները։
    🔸 Նվիրատվությունը կատարվել է Հայաստանի բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար։ |armenpress.am|

  • Մայր Աթոռից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա։ Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթըն քաղաքո…

    ⛪️ Մայր Աթոռից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա։ Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթըն քաղաքում նրանք կմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին (հավաքին)։
    🗣️ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
    🔸 Նրանք են Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Դանիել Սրբազան Ֆընդկյանը։
    📌 «Էջմիածնի գանձերը մեզ հետ են եղել միշտ։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա։ Չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները»,- այս մասին կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում…

  • 2026 թվականի ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ…

    🗳 2026 թվականի ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ:
    👤 Նախնական տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753:
    [Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն]

  • Պայթյուն է տեղի ունեցել Թալինի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկո…

    🔥 Պայթյուն է տեղի ունեցել Թալինի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան։
    🚒 Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
    🛢 Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար դոլարի ապրանք: Այս մ…

    🇦🇿 Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար դոլարի ապրանք:
    📌 Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեն՝ նշելով, որ սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,11%-ը։

  • Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մ…

    ⚽️ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։
    📣 Ինչպես հայտնում են հավաքականից, հանդիպումը տեղի է ունեցել «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո։ Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:
    📌 Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

  • Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև միջոցառ…

    📣 Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև միջոցառումը իր կանոնները, ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվելու է․ Արեգ Քոչինյան
    🗣 «Կարևոր եմ համարում, որ կողմերը անում են նաև բավականին լուրջ տնային աշխատանք: Մեր երկու երկրներում համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների ՀԿ-ների ներկայացուցիչների, մեդիայի, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ նաև մարզներում այցեր են պլանավորվում», — ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:
    📃 Քոչինյանի խոսքով՝ նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին․ «Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը, հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու։ Այլ համատեղ պրոյեկտներ ենք քննարկում, որոնք շուտով իրականություն կդարձնենք»:
    📌 Արեգ Քոչինյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ միջոցառումները երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ են իրականացվում՝ պետական աջակցությամբ և պետական ֆինանսավորմամբ։ |1lurer.am|
    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են Հայաստան. Հայկական խորհուրդ 🔻 «2026թ. փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում…

  • ՄԻԵԴ-ը սկսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գանգատի քննությու…

    ⚖️ ՄԻԵԴ-ը սկսել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գանգատի քննությունը և այդ մասին պաշտոնապես տեղեկացրել ՀՀ կառավարությանը։
    📣 Ըստ պաշտպանական կողմի հայտարարության՝ Ստրասբուրգի դատարանը գործադիրից պահանջել է ներկայացնել պաշտոնական դիրքորոշում Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ:
    Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ նրա խափանման միջոցի փոփոխման հարցով: Հայտնել է Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը:

  • ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են։ Փետրվա…

    ‼️ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին դադարել են։
    👨‍⚖️ Փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով, գրում է factor.am-ը:
    📌 Նշենք՝ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026թ. փետրվարի 12-ին որոշում է կայացրել մերժել և՛ դատախազի, և՛ պաշտպանների բողոքները:
    ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, բայց ազատվեց քրեական պատասխանատվությունից գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում կլինի Նարեկ Կարապետյանը ան…

    ‼️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում կլինի Նարեկ Կարապետյանը անցումային համակարգողի կարգավիճակով:
    🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։