Category: Infocom

  • Գազայում երկամսյա հրադադարը խախտվեց: Իսրայելը զանգվածային հարձակում է իրականաց…

    ‼️ Գազայում երկամսյա հրադադարը խախտվեց:
    🇮🇱 Իսրայելը զանգվածային հարձակում է իրականացրել գիշերը, առնվազն 232 պաղեստինցի է զոհվել:
    🔸 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է հրամայել «ուժեղ գործողություններ» սկսել «Համաս»-ի դեմ, քանի որ վերջինս, Նեթանյահուի խոսքով, հրաժարվել է ազատ արձակել գերիներին կամ համաձայնել հրադադարը երկարաձգելու առաջարկներին:

  • ՀՀ ՊՆ-ն շարունակում է հերքել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությ…

    🇦🇲🇦🇿 ՀՀ ՊՆ-ն շարունակում է հերքել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունները:
    ❗️ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • 2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հ…

    ⚖️ 2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը դատարանին միջնորդել է նշանակել ռազմագիտական փորձաքննություն՝ պատասխանելու համար մի շարք հարցերի, այդ թվում՝ Գրիգորյանի նորակոչիկների անձնակազմը ի զորո՞ւ էր դիմագրավել հակառակորդին թե ոչ։
    🗣 Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանն այսօր նշեց․ «Ինչպե՞ս է ստացվում, որ հարեւան 2 վաշտի 200 հոգին այդ հնարավորությունը ունեին, Գրիգորյանի 100 հոգին՝ ոչ»,– ասաց նա՝ հիշեցնելով, որ զորամասի հրամանատարը Հայկազ Գրիգորյանի գործողությունները որակել է «փախուստ»։
    ❗️ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը հակադարձեց՝ այդպիսի փախուստ չի լինում․ «Հնարավոր չէ՝ մարդ փախչի մի գործողությունից, երկու օր հետո բարձր պաշտոնի նշանակեն, ասեն՝ դե շարունակիր նույն գործողությունները»։
    📎 Կարդալ ավելին

    Երեք նիստ է՝ դատարանում քննարկվում է Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու հարցը

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամ…

    ❗️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանա…

    🇦🇲🇹🇯🇰🇿 Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։
    📌Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։
    🔸Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: [ՀՀ ԱԳՆ]

  • Դոնալդ Թրամփը հրամայել է մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաքին՝ խ…

    🇺🇸🇾🇪 Դոնալդ Թրամփը հրամայել է մի շարք օդային հարվածներ հասցնել Եմենի մայրաքաղաքին՝ խոստանալով կիրառել «ճնշող մահաբեր ուժ», քանի դեռ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները չեն դադարեցրել իրենց հարձակումները Կարմիր ծովում: Եմենի առողջապահության նախարարությունը…

  • Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք ՀՀ սեփ…

    📌 Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16, 0,0573 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
    🔸 Շուկայականին մոտարկված արժեքը՝ 33 միլիոն դրամ։ [Նիկոլ Փաշինյան]

  • ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնի…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։
    🗣 «ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
    📌 Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝  հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար😐armenpress.am|

  • Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ …

    ☔️ Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
    ❄️ Հանրապետության տարածքում 19-22-ը լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-20-ը առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
    🌡 Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով, մարտի 19-22-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։