Category: Infocom

  • Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, ո…

    🗣 Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը․ Ալեն Սիմոնյան
    📌 Այս մասին ՀՀ ԱԺ նախագահն ասաց՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրություններին և նոր էսկալացիայի վտանգին։
    🔸 Սիմոնյանի կարծիքով՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները Ադրբեջանի նախագահի հայտարարություններն արդարացնելու համար են արվել։ Սիմոնյանը հիշեցրեց Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա»։

  • Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը, պարզելու՝ արդյո…

    📄 Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը, պարզելու՝ արդյոք Ադրբեջանի պնդումներն իրականության հետ աղերս ունեն, թե ոչ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին
    🗣 Նրա խոսքով՝ կարող են 2 երկրների Սահմանադրությունները Վենետիկի հանձնաժողով ուղարկվել, և նրանք թող պատասխանեն՝ կա նման բան, թե ոչ:
    📌 «Այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա: Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք ՀՀ-ի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների մեջ տենց բան կա, թե ՝չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով», — լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահը: |tert.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեկ կայացած մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է…

    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեկ կայացած մրցույթի անցողիկ շեմը հաղթահարել է ընտրապայքարի մասնակից 3 թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։ 🔸 Նախագահ կնշանակվի կառավարության հավանությանն արժանացած թեկնածուն: 📍 Կոմիտեի նախագահի…

  • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը Ադրբեջանի նախագա…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևին ասել է՝ «այժմ պետք է վերջնականացնենք խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»:
    🇦🇲🇦🇿 «Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի:… Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է Թրամփի խորհրդականը։|azatutyun.am|

  • ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել սահմանի երկայնքով տարբեր հատվածներ…

    🇪🇺🇦🇲🇦🇿 ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել սահմանի երկայնքով տարբեր հատվածներ.
    🗣 «Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ։
    📌 Մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն երեք անգամ ապատեղեկություն է տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

  • Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ 📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ…

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]

  • Առնվազն 51 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբ…

    🇲🇰 Առնվազն 51 մարդ է զոհվել Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքի գիշերային ակումբում շաբաթ ուշ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով, ևս շուրջ 100 մարդ հոսպիտալացվել է։
    📌 Մարդաշատ ակումբում հրդեհը բռնկվել է DNA խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի օգտագործման հետևանքով, այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։ Նրա խոսքով՝ ակումբի առաստաղն ակներևաբար եղել է դյուրավառ նյութից, այդտեղից էլ սկիզբ է առնել կրակը, և ծուխն արագ տարածվել է։
    🔸 Դատախազությունը հայտարարել է, որ բոլոր պատկան ծառայությունները դեպքի վայրում են, զոհերի և տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։ |azatutyun.am|

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի …

    🇦🇲🇮🇷 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ 
     
    📌Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ևմիջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ 
     
    🔸 Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։  
    [ՀՀ կառավարություն]

  • Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները, որոնք հա…

    ❗️Կրեմլից հայտնում են, որ Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները, որոնք համատեղ ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահի հետ։
    📌 Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հրատապ հարցեր։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին՝ Մոսկվայում: |1lurer.am|