Category: Infocom

  • Խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունենում Վաղարշապատում՝ ըստ ավագ…

    🔍 Խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունենում Վաղարշապատում՝ ըստ ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի:
    🗣 «Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով՝ այս պահին ձերբակալված է 5 անձ»,- գրել է Խաչատրյանը:

  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացինե…

    ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։
    🗳 Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ:
    «Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և ծառայելով [կամ] գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած պարտքը ու նոր կյանք սկսել ՀՀ-ում»,- ասաց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը:

  • Կանադայում՝ Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետև…

    🇨🇦 Կանադայում՝ Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, առնվազն 25-ը վիրավոր է, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր:
    🔸 Ենթադրյալ հարձակվողը ինքնասպան է եղել։ |azatutyun.am|

  • Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, …

    🇦🇲 🇦🇿 Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցերը կլուծվեն, քանի որ կողմերը ստորագրել են իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    📃 «[Օկուպացված տարածքների խնդրի] վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում, և սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն: Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու:
    🔸 Մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխան տարածքները»,- ասել է Փաշինյանը: |armenpress.am|

  • Ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, որ ՀԱԵ ձևաչափերով ՀՀ են մուտք գործում …

    🗣 Ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, որ ՀԱԵ ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար։ Այս մասին Հանրային հ/ը եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.
    «Պատարագի խորանն օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար՝ սրբապղծություն է։ 2020 թվականից ի վեր գրեթե բոլոր եկեղեցիներում քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ռադիկալ տեքստեր»,- նշել է Փաշինյանը։
    🔸 Նա հավելել է, որ պետք է լինեն «եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ»։ |armenpress.am|

  • [Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների] դատավճիռներն, իհարկե, ինձ համար …

    📣 [Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների] դատավճիռներն, իհարկե, ինձ համար անձնապես և քաղաքական առումով շատ ցավալի և ծանր են, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և հնարավոր չէ մի լծակի օգնությամբ կանգնեցնել։
    📌 Հարցի լուծման մեր պատկերացումը նորից խաղաղությունն է, կոնֆլիկտի դեպքում խնդիրն անլուծելի է։ Օրինակ, եթե չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա առնվազն հիմա կամ տեսանելի ապագայում։
    🗣 Ես հասկանում եմ մեր էմոցիաները, հասկանում եմ, որ շատ դեպքերում մեզ քննադատում են, որ դուք արձագանք չունե՞ք, բա ինչու այս ատյան, այն ատյան [չեք դիմում], բայց կոնկրետ օրինակները մեզ բերում են այն համոզման, որ եթե մենք խաղաղության օրակարգի վրա ենք կենտրոնանում և ձևավորում ենք աշխատանքային գործընթացներ, դա բերում է հաջողության։
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
    🗣 Հարցը եղել է Վենսի հետ հանդիպման օրակարգում․ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին 📣 «Խնդրում եմ, այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել օրակարգում, քննարկվել է օրակարգում։ Ասեմ ավելին՝ չկա ուղիղ…

  • Հարցը եղել է Վենսի հետ հանդիպման օրակարգում․ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների …

    🗣 Հարցը եղել է Վենսի հետ հանդիպման օրակարգում․ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին
    📣 «Խնդրում եմ, այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել օրակարգում, քննարկվել է օրակարգում։ Ասեմ ավելին՝ չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն, որտեղ այս թեմային չեն անդրադառնում», — ասել է Փաշինյանը Առաջին Ալիքի եթերում:
    ❗️ Բաքվում ձերբակալված հայերի մասին անպայման խոսք կլինի․ Ջեյ Դի Վենս 📌 Այս մասին Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՆ փոխնախագահը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին։ 📣 «Մենք…

  • Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված …

    📣 Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները:
    🗣 «Այժմ գտնվում ենք այդպիսի ամրացված շրջաններից մեկում, ՀՀ բարձրադիր լեռնային հատվածներից մեկում։ Գտնվում ենք մասնավորապես այդ բարձր լեռնային շրջանի ստորգետնյա հատվածում, որը փակ երկաթբետոնե համակարգ է՝ ծածկված նաև հողային շերտով։ Անզեն աչքով հնարավոր չէ դիտարկել այն, թեև կան որոշ բաներ, որոնք կհուշեն ամրացված շրջանի մասին, բայց նրա ընդհանուր ներքին ցանցը բնականաբար տեսանելի չէ որևէ մեկին»,- տեղեկացրել է պաշտպանության նախարարը։
    🔗 Տեսանյութը՝ հղումով
  • Վենսը և Ալիևը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորա…

    🇺🇸🇦🇿 Վենսը և Ալիևը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին:
    📣 Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա: Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմոյւնքի համար: |azatutyun.am|

  • Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում այսօր…

    🇦🇿 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը Բաքվում այսօր ավարտվեց։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
    💬 Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ և հրաժարվել պաշտպանական ելույթից՝ շեշտելով, որ իր պաշտպանյալն է նման դիրքորոշում հայտնել։
    🗣️ Վարդանյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ կարդացել է Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, ծանոթացել ադրբեջանական պոեզիային ծանոթանալ և այլն։ |arm.sputniknews.ru|
    ‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։