Category: Infocom

  • Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ «[Ի թիվս այլնի] …

    🇮🇷🇷🇺 Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
    🔸 «[Ի թիվս այլնի] անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանին՝ ընդգծվել է տարածաշրջանային բանակցությունների շրջանակը, ներառյալ, այսպես կոչված, «3+3» ձևաչափը, որը ներառում է մի կողմից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ |factor.am|

  • Եթե գալիք մեկ շաբաթում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառ…

    📢 Եթե գալիք մեկ շաբաթում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։ Պահը օրհասական է։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]

  • Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավո…

    ⚖️ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը…

  • Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ…

    Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ [ՀՀ վարչապետի խոսնակ]

  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկա…

    🔸 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԿԽՄԿ-ից գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ ակցիային և պահանջել ԿԽՄԿ-ից գործի դնել բոլոր լծակները՝ Արցախի 120 հազար հայությանը վերահաս ողբերգությունից փրկելու համար։ |armenpress.am|

  • Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Բալասանյանի փաստաբան Ռաֆա…

    ❗️Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
    🔸Փաստաբանը նաեւ նշել է, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։

  • Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ…

    🇦🇲🇷🇺🇹🇷 Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին:
    🗣 «Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, իսկ այնուհետև լքեն տեղակայման վայրերը: Հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա պայմանավորվածությանը»,- նշել է Էրդողանը։ |1lurer.am|

  • ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվ…

    🗣 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։
    📌 «Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»։
    📌 «Ցավալի է արձանագրել, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով»։

  • Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլի…

    ❗️ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։
    📌 Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

  • ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպար…

    🇦🇲🇺🇸 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման հարցերը։
    📌 Նրանք անդրադարձել են փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորություններին, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում: [ՀՀ ԱԽ]