Category: Infocom

  • Ադրբեջանի իշխանությունները 2023 թ. պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվ…

    🇦🇿 Ադրբեջանի իշխանությունները 2023 թ. պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու են 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար):
    🪖 Նշվում է, որ նման ծախսեր նախատեսված են Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով, որը ներկայացվել է Միլլի Մեջլիսին։ Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը նախատեսվում է ուղղել ամբողջ բյուջետային ծախսերի 16 տոկոսը։ |factor.am|

  • Սահմանազատման հարցերով հանձնաժողովի սպասվելիք նիստի, Ալիեւի ու Ղարիբաշվիլիի հանդ…

    Սահմանազատման հարցերով հանձնաժողովի սպասվելիք նիստի, Ալիեւի ու Ղարիբաշվիլիի հանդիպման եւ այլնի մասին՝ #միվոյսով։

  • Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զ…

    🤝 Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին:
    📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ շուրջ իրավիճակի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զ…

    🤝 Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին:
    📌 Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, ԼՂ շուրջ իրավիճակի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կ…

    ❗️ ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։ 📌 Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանային տարածքներ և խորհրդակցություններ…

  • ՀՊՄՀ գիտական խորհուրդը ընդունեց որոշում, որի համաձայն՝ բուհը, հավատարիմ իր առաք…

    📝 ՀՊՄՀ գիտական խորհուրդը ընդունեց որոշում, որի համաձայն՝ բուհը, հավատարիմ իր առաքելությանը, որդեգրած սկզբունքներին, հարգելով իր և գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների իրավունքները, պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ միավորման գործընթացին՝ ի շահ ՀՀ մասնագիտական կրթության, կրթության որակի ապահովման և մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։ [ՀՊՄՀ]
    Կարդալ ավելին

  • ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է …

    🗣 ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ [Ռուբեն Ռուբինյան]

  • ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հարազատները լրատվամիջոցներին հ…

    ❗️ ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հարազատները լրատվամիջոցներին հայտնել են, որ Ղազարյանը ծեծի է ենթարկվել։ 👮‍♂️ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասաց, որ ժամը 11:45-ին հիվանդանոցից…

  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում նշվում …

    🇦🇲🇦🇿 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում նշվում է, որ հայկական կողմից սահմանին կուտակում կա․
    🔸 «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:
    🔸 Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:
    ❗️ Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»:

  • ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթա…

    📰 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը․
    🔸 «Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ամբողջությամբ կորցրել ենք նախաձեռնությունն ու առհասարակ բովանդակային նարատիվը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության ընկալումներում․ ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բառապաշարից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների բերանից չի լսվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք բառակապցակությունը։
    🔸 Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները»։
    🔗Կարդալ ավելին