🇦🇿 Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևը հրամայել է ազատել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-օդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովին՝ զինծառայության տարիքային սահմանափակման պատճառով։
📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ: Նա կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև ծանոթացել է նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին: 🤝Վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Գայ և Բամբակաշատ բնակավայրերում՝ զրուցել բնակիչների հետ։
❗️ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը այցելել է բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակից Արմեն Բաղդասարյանին։ Նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը՝ Ոստիկանության բաժնում նրան տեսակցել է ՄԻՊ ներկայացուցիչը, առանձնազրույց ունեցել, որի ընթացքում ակցիայի մասնակիցը ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: 📌 Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը։ Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Ա. Բաղդասարյանի շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ։ 🔶️ Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։ [ՀՀ ՄԻՊ]
❗️Մայիսի 11-ին ժամը 17:21-ին Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: 🔶️Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ՆԳՆ]
❗️«Լրատվամիջոցներից մեկում «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին» վերտառությամբ ամբողջովին հորինված նյութ է հրապարակվել: 📌 Պաշտպանության նախարարությունը, հերքելով վերնագրով և բովանդակությամբ բացարձակ կեղծիք ու սուտ հանդիսացող տվյալ հրապարակումը, կրկին կոչ է անում զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավվելու ցանկացած փորձից կամ այդ ակցիաների շրջանակում զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու արատավոր գործելաոճից»։ [ՀՀ ՊՆ]
📌 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդիպել է ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ինչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը. 🗺 «Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ է։ […] ❗Ինձ որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են գաղտնի դիտարկվում։ ❗Տարօրինակ է, եթե այսօր օրենքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպե՞ս կարող է գաղտնի լինել 1988 թ․ սահմանը։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ըստ Փաշինյանի, 1988 թ․ փաստաթղթերը իրավական ուժ չունեն։ 🗣 […] չկա որևէ երաշխիք, որ կոնկրետ թելադրվող հատվածներում ադրբեջանական պատկերացումներով «դելիմիտացիայի» անցկացումից հետո հնարավոր կլինի սահմանազատում և սահմանագծում իրականացնել բոլոր այն տեղամասերում, որտեղ Ադրբեջանը մխրճումներ ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։ Կարդալ ավելին
❗️ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բերման են ենթարկել բողոքի ակցիաների 48 մասնակցի: 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ |1lurer.am|
❗️Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Tert.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։ 📌Ավելի վաղ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սպասվում է Փաշինյանի…
❗️Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել։ 📌Նրանց թվում են նաև 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը` Գոհար Դավթյանը, Սուրբ Աննա եկեղեցու սարկավագը և եկեղեցու սպասավորները։ |news.am|
❗️Նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել է ՌԴ-ում։ Այս մասին հայտնել է NEWS.am-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա նշել է, որ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել ՀՀ ՔՕ 442 հոդվածի հատկանիշներով` այն է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: |news.am|