Category: Infocom

  • Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ…

    🇦🇲🇷🇺🇹🇷 Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին:
    🗣 «Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, իսկ այնուհետև լքեն տեղակայման վայրերը: Հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա պայմանավորվածությանը»,- նշել է Էրդողանը։ |1lurer.am|

  • ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվ…

    🗣 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԼՂ բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։
    📌 «Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»։
    📌 «Ցավալի է արձանագրել, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով»։

  • Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլի…

    ❗️ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։
    📌 Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

  • ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպար…

    🇦🇲🇺🇸 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման հարցերը։
    📌 Նրանք անդրադարձել են փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորություններին, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում: [ՀՀ ԱԽ]

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբ…

    ❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: [ՀՀ ՊՆ]

  • Սերժ Սարգսյանը անդրադարձել է իր օրոք վարած քաղաքականության քննադատությանը․ «Իրա…

    📢 Սերժ Սարգսյանը անդրադարձել է իր օրոք վարած քաղաքականության քննադատությանը․
    🗣 «Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան նա է դառնում չարիք։ Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այդտեղ զրպարտանքի շատ–շատ մեծ չափաբաժին կար։Նաև հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա հուսադրող հանգամանք` նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Իհարկե, սպասվում են ներքին գործընթացներ, ո՞նց կարող են գործընթացներ չլինել»։ |armeniasputnik.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Արցախյան կողմն ամենեւին չի հրաժարվում շփումներից, խնդիրները քննարկելուց։ Բայց բ…

    🗣 Արցախյան կողմն ամենեւին չի հրաժարվում շփումներից, խնդիրները քննարկելուց։ Բայց բոլոր միջնորդներին ընդամենը մի պարզ իրողություն է ներկայացվում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելու գործողությունները, սպանելը, եւ դրանից հետո փորձել լուծումներ գտնել։
    ❗️ Սխալ է ներքին լսարանում եւ դրսում այդպիսի թեզ շրջանառել, որ Արցախը հրաժարվում է բանակցություններից։ [Արցախի պետնախարար Գուրգեն ներսիսյան]
    🔗 Կարդալ ավելին

  • Հուլիսի 4-ին՝ ժամը 20։16-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մ…

    👨‍🚒 Հուլիսի 4-ին՝ ժամը 20։16-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
    ❗️ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր (մոտ 500 քմ տարածքում): [ՆԳՆ ՓԾ]

  • Արցախի ՊՆ-ն հրապարակել է Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթակ…

    🔸 Արցախի ՊՆ-ն հրապարակել է Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:

  • Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի և Ադրբեջան…

    🇦🇲🇦🇿🇺🇸 Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ [ՀՀ ԱԳՆ]