Category: Infocom

  • 2004թ․ հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և ՊՆ-ի միջև՝ ի դեմս…

    📌 2004թ․ հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և ՊՆ-ի միջև՝ ի դեմս նախարար Ս. Ս.-ի (Սերժ Սարգսյան՝ խմբ․) կողմից լիազորված անձ Վ. Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ բանկը ՊՆ հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:
    📌 Պայմանագրով նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը, գերազանցելու դեպքում ավելի գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ-ին:
    📌 Մինչդեռ ընդամենը մեկ ամիս 12 օր անց նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս. Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, Ղրղզստանը երկար ժամանակ օգնությո…

    🇧🇾🗣 Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝
    📌 «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։ |tert.am|

  • Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հ…

    ‼️ Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
    Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]

  • Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ առաջիկայում Վաշինգտոնում նախատես…

    🇦🇲🇦🇿 🇺🇸 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և հույս հայտնեց, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։
    🗣 «Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական»։

  • Այսօր՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի…

    ❗️Այսօր՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]

  • Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը …

    🇦🇲🥛 Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման՝ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ։ Նշվում է, որ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ 🗣 «Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության…

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկ…

    ❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: [ՀՀ ՊՆ]

  • Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտ…

    🇹🇷🇦🇿 Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է՝ պատրաստ են ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում․ «Եթե հնարավոր լինի Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությունը բացել, ապա դա ուղերձ կլինի ողջ աշխարհին…

  • Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է…

    🥇 Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:
    🔸 Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հերթական օրը հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը: |armtimes.com|

  • «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային …

    🧾 «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ (որի կազմում ներառվում է Լեռնային Ղարաբաղը) տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունը հարցվածների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։
    🇦🇲🇦🇿 Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնության. հարցվածների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ։ |tert.am|
    🔗 Կարդալ ավելին