Category: Infocom

  • Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմե…

    ⚖️ Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան:
    🌫 Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
    ⛪️ Թախմազյանը եղել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվը, իսկ Ասատրյանը՝ Հովհաննավանքի: |hetq.am|

  • ՀՅԴ-ն, անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարների վերաբերյալ շինծու գործով …

    ❗️ՀՅԴ-ն, անդրադառնալով Բաքվում պահվող Արցախի ղեկավարների վերաբերյալ շինծու գործով դատավճիռներին, հայտարարել է, որ «առանց նրանց ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին խոսելը ծաղրանք է»։
    🗣 «Ի սկբանե ակնհայտ էր, որ Բաքվի այս «դատավարության» նպատակն է թիրախավորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, արցախահայության ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին։
    🔸 Հատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում։ Ահա թե ինչպիսին է եւ ինչի մասին «խաղաղության գործընթացը»։
    🔗 Կարդալ ավելին

  • Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկ…

    🇦🇲🚛🇷🇺 Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել են դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներն ու դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
    📌 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:
    🔸 Քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
    [ՀՀ ԱԺ]

  • Աբու Դաբիում ավարտվել է փետրվարի 4-5-ն անցկացված ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ…

    🇺🇦🇺🇸🇷🇺 Աբու Դաբիում ավարտվել է փետրվարի 4-5-ն անցկացված ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը:
    🔸 Բանակցությունների հիմնական արդյունքը, թերևս, կողմերի միջև ռազմագերիների փոխանակումն է` 157-ը 157-ի դիմաց սկզբունքով: Բացի այդ, Ռուսաստան է վերադարձվել 3 քաղաքացիական անձ Կուրսկի մարզից: Նման փոխանակումներ չէին իրականացվել հինգ ամիս:
    📌 Կողմերը դրական են գնահատել բանակցությունները: Ու չնայած ընթացող բանակցություններին՝ փոխադարձ հարվածները շարունակվում են: |1lurer.am|

  • Գերեվարված Մադաթ Բաբայանը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել Բաքվի դատարանում ք…

    ⚖️ Գերեվարված Մադաթ Բաբայանը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:

  • ԱԺ հանձնաժողովը մերժել է «Հայաստան» խմբակցութան նախագիծը ՀՀ–ում քաղբանտարկյալնե…

    📣 ԱԺ հանձնաժողովը մերժել է «Հայաստան» խմբակցութան նախագիծը ՀՀ–ում քաղբանտարկյալների վերաբերյալ։
    🗣 «Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ–ի 2012 թվականի 1900–րդ բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
    📌 Վարդանյանը շեշտել է, որ Հայաստանում մարդիկ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար։ Նա անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների կալանավորմանն ու նրանց դեմ հարուցված քրեական գործերին։

  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ դեռևս սեպտե…

    ❗️Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանին: 📌 Նշվում է, որ Բաբայանին ձերբակալել են Քարվաճառում: Տղամարդուն մեղադրում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու…

  • Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը …

    🇦🇲🇷🇺 Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
    📣 Լավրովը նշել է, որ Մոսկվան մնում է Երևանի հիմնական առևտրային գործընկերը և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը։ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցության հետ։
    🗣 «Մեզ համար մի փոքր տարօրինակ է պարբերաբար լսել հայտարարություններ հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների, ՀԱՊԿ կողմից գոյության սպառնալիքի մասին», — ինչպես հայտնում է TASS-ը, հանդիպմանն ասել է Լավրովը։

  • Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ևս դատապարտվեց 20 տարի ազատազրկման Բաքվի դ…

    🇦🇿👩‍⚖️ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ևս դատապարտվեց 20 տարի ազատազրկման Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում:
    📌 Նա ցմահ ազատազրկման չի դատապարտվել, քանի որ նրա 65 տարեկանը լրացել է (ըստ Ադրբեջանի Քր. օրենսգրքի պահանջների):

  • Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում տոնավաճառի դիմա…

    🏬 Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում տոնավաճառի դիմաց:
    🗣 Նրանք նշում են, որ իրենց հանում են տաղավարներից վերանորոգման պատրվակով, սակայն դրա ավարտից հետո այն տալու են մի քանի «բրենդի» և իրենց հանեն, ու ստորագրահավաք են անում՝ պահանջելով վերանորոգումից հետո տաղավարները կրկին իրենց տալ:
    💬 Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1 տարի ժամանակ են պահանջում, որ ներկրված ապրանքի հարցը լուծեն:
    📌 Որոշ աշխատակիցներ այս պահին ղեկավարության հետ քննարկման են տոնավաճառի ներսում: