Category: Infocom

  • Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ՝ ֆր…

    🇫🇷⚖️ Փարիզի դատախազությունը հարցաքննության է հրավիրել Իլոն Մասկին։ Սրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունն այսօր խուզարկել է Х-ի փարիզյան գրասենյակը։
    📱 France-Presse գործակալությունը նշում է, որ Մասկի՝ ապրիլի 20-ին նախատեսված հարցաքննությունը կապված է գործարարի սեփականություն հանդիսացող Х (նախկին Twitter) սոցիալական ցանցի գործունեությանն առնչվող հետաքննության հետ։
    🔸 Ֆրանսիայի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, որ Х-ի ալգորիթմն օգտագործվել է երկրի ներքաղաքական կյանքին միջամտության համար։ |azatutyun.am|

  • Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված ՀՀ քաղաքականությո…

    🇷🇺💬 Լավրովը կարծում է, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ:
    🗣 ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարության որդեգրած գիծը չի նշանակում կողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու բլոկների չափանիշներ, որոնք ձգտում են «ռազմավարական պարտություն» հասցնել Ռուսաստանին։ |civilnet.am|

  • 2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությու…

    2026թ. փետրվարի 1-ից կդադարեցվի ՊՆ համակարգում հոգևոր ծառայողների գործունեությունը, որոնք նշանակվել են ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից։

  • «Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հն…

    «Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

  • Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, հ…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։
    🔸 Թրամփը հայտարարել է, որ Մոդիի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։
    🗣️ «Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ գնել ԱՄՆ-ից, հնարավոր է՝ նաև Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին»,- գրել է ԱՄՆ նախագահը

  • Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ ք…

    ❗️Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու [․․․] դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Այս մասին հաղորդել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
    🗣 Վազգեն Հարությունյանը հայտարարում է՝ մեղադրանքը չի ընդունում եւ այն անհիմն է համարում։
    📌 Նա մանրամասնել է, որ հարցը վերաբերում է 2023-ին ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ին։ Ըստ Հարությունյանի՝ ընկերության հետ պայմանագիրը օրենքի պահանջով միակողմանի լուծվել է բանկային երաշխիք չներկայացնելու պատճառով, ինչից հետո նախաձեռնվել է նոր գնման գործընթաց։ Սակայն «Իմպեքը» դատական հայց է ներկայացրել, որի շրջանակում արգելվել է նոր գնման գործընթացի նախաձեռնումը։
    ⚖️ «[Նոր գնման գործընթաց չնախաձեռնելու մասին] դատական ակտը ստացել եմ գործընթացը սկսելուց հետո, սակայն ինձ մեղադրում են այն նախաձեռնելու համար՝ մինչև ակտի ստացումը։ Սա է մեղադրանքի ամբողջ էությունը»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

  • Իրանի նախագահը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել…

    🇮🇷🗞 Իրանի նախագահը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ իրանական լրատվամիջոցներ
    📣 Իրանական Fars գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։ Նշվում է, որ քննարկումները կընթանան Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։
    📌 Fars-ը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների հինգ փուլեր էին անցկացրել։ «Վեցերորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա», — նշում է գործակալությունը։

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 …

    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։
    ☔️❄️ Երևանում և հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անի…

    🇦🇲🇮🇳 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին։
    📣 Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
    🗣 Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

  • Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ ՀՀ ԱԺ նախ…

    🇦🇲🇮🇷 Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
    🤝ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
    📌 Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
    [ՀՀ Ազգային ժողով]