Category: Infocom

  • ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գ…

    ‼️ ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն: Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ՝ ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:
    🔸 Կառավարության ներկայիս ղեկավարը չունի ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն: Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:
    🔸 Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար՝ նա չունի նման իրավունք:
    [ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան]

  • Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցությ…

    🇦🇲🇪🇺 Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք. Արարատ Միրզոյան
    🗣 «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող և դրանից դժգոհող և այժմ առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող և կարևորող մեր գործընկերներին (ընդդիմությանը՝ խմբ.) ուզում եմ վստահեցնել, որ երբ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մենք մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի, փոխշահավետ լուծումների կգանք»,- ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
    💬 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ ընդդիմությունը ընդդիմանում է և շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պայմանները կատարելու իշխանության «մարմաջին». «Հայաստանում դուք բերել եք ԵՄ դիտորդներին, բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանի պահանջով առանց քննարկելու հանում եք նրանց սահմանից: Դա է ընդդիմության խնդիրը»:

  • Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա` որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի …

    🇦🇲🇦🇿 Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա`
    🔸 որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին,
    🔸 այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը 2 երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են,
    🔸 ՀՀ սահմանադրության մասին որևէ կարգավորում:
    🗣 Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ «ընդհանրապես որևէ միակողմանի կարգավորում չկա»:

  • Իրանը ողջունում է խաղաղության պայմանագրի կետերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջ…

    🇮🇷 Իրանը ողջունում է խաղաղության պայմանագրի կետերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը:
    🗣 Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաքային՝ նշելով, որ սա անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար:
    🇦🇲🇦🇿 Նա նաև հույս է հայտնել, որ, «հաշվի առնելով վեճերը երկխոսությամբ և դիվանագիտությամբ լուծելու երկու կողմերի հանձնառությունը, շուտով ականատես կլինեն երկու կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը»: [Իրանի ԱԳՆ]

  • Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավո…

    ‼️ Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ:
    🗣 Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան նշել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
    💬 «Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ մենք Ադրբեջանին կոչ ենք արել լայն համաներում կիրառել Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կալանավորվել են բացառապես ռազմական գործողություններին մասնակցելու կամ աջակցելու համար։ Ադրբեջանն ունի իր քրեական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգություն է առաջացնում, որ [Ռուբեն] Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն»,- ասվում է պատասխանում:

  • Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը հու…

    🇩🇪 Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը հույս է ներշնչում՝ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳՆ X-ի էջում տարածված հայտարարության մեջ։
    🇫🇷 Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը. «Ֆրանսիան հույս է հայտնում, որ դրա ստորագրումը հնարավորինս շուտ կկայանա։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության վայր՝ բաց սահմաններով՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների շահերի»:

  • Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ ՀՀ տարածքի 60-70…

    🗣 Ադրբեջանը մեզ հրավիրում է քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ ՀՀ տարածքի 60-70 տոկոսն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում չկա «Արևմտյան Ադրբեջան»։
    📌 Նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա՝ մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել: […]
    ❗️ Բաքվի նման հայտարարությունները պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար Հայաստանը չի կարող այդ հարցը քննարկել։
    [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • Մեր գնահատմամբ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները բեմականացված են, որտեղ կի…

    ❗️Մեր գնահատմամբ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները բեմականացված են, որտեղ կիրառվում են խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով այլ արգելված միջոցներ։ Այդ իրադրությունը մեզ անհանգստացնում է։
    🔸 Մենք հնարավոր ջանքերը գործադրում ենք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց խնդիրը լուծելու համար, բայց դա տեղի է ունենում այն պայմաններում, որ Ադրբեջանը այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն նպատակով։
    [Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում]

  • Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը…

    ❗️ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։
    🗣
    Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։
    🔸 Մեծ եղեռնը Հայաստանում, հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ։
    [Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում]

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» մի…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը, հայտարարել է․
    🗣 «Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին։
    📝 Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա»։ |tert.am|