Category: Infocom

  • ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դ…

    🇦🇲💰 ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: 🗣 Այս մասին հայտարարում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 💬 «Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք…

  • Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների …

    🇺🇸🇷🇺 Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
    📌 ԱՄՆ պետքարտուղարությունից հաղորդում են, որ Ռուբիոն վերահաստատել է Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Բացի այդ՝ քննարկվել են նաև մի շարք երկկողմ հարցեր։ |azatutyun.am|

  • Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլո…

    Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է
    🐈 Կատուները կարող են միաժամանակ լինել և՛ ողջ, և՛ մեռած, ալիքները կարող են լինել նաև մասնիկներ, իսկ մասնիկները՝ նաև ալիքներ:
    ⚛️ Քվանտային աշխարհում կանոնները մի փոքր այլ են, քան մեզ շրջապատող աշխարհում։ 
    📚 Այս անգամ առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունք` բացահայտելու քվանտային աշխարհն ու դրա «տարօրինակ» օրինաչափությունները, քվանտային տեխնոլոգիաներն ու դրանց ուղղությամբ հետազոտությունները։

  • Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրե…

    🇦🇲🇭🇷 Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
    📌 Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
    🔸 Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
    [ՀՀ կառավարություն]

  • Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: ՆԳ նախարար…

    ❗️Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: 🔸 ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը…

  • Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպու…

    🇹🇷 Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»:
    📌 Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը:
    🔸 Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: |azatutyun.am|

  • Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել: ՆԳ նախարարի …

    ❗️Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել:
    🔸 ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ եկեղեցու հարակից շինությունում պայթյուն է եղել, վնասվել է դուռ ու պատուհան: Մինչև հրշեջների՝ դեպքերի վայր հասնելը մեկ անձ հոսպիտալացվել է: Հրշեջները սահմանազատել են տարածքը և շինությունը հոսանքազրկել են:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվա…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:
    📌 Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:
    🔸Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
    [ՀՀ կառավարություն]

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգու…

    🇺🇸🇪🇺 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովին, քննադատել է եվրոպական պետությունների քաղաքականությունը՝ միգրացիայի, խոսքի ազատության և անվտանգության ոլորտներում։
    🔸 Վենսը հայտարարել է, որ Եվրոպան պետք է «նախաձեռնություն վերցնի սեփական անվտանգությունն ապահովելու հարցում»։
    🔸 Բացի այդ, քաղաքական գործիչը կոչ է արել եվրոպական երկրներին փոխել միգրացիոն քաղաքականությունը։
    📌 Ամերիկացի քաղաքական գործիչն իր ելույթում անդրադարձել է Մյունխենում 24-ամյա աֆղանցու՝ ցուցարարների վրա մեքենայով մխրճվելու դեպքին։ «Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Սա սարսափելի պատմություն է, ու մենք շատ անգամ ենք լսել նման դեպքերի մասին Եվրոպայում և, ցավոք, նաև Միացյալ Նահանգներում», – ասել է Վանսը, ապա հավելել․ «Այս մայրցամաքում ոչ մի ընտրող չի քվեարկել միլիոնավոր չստուգված ներգաղթյալների համար դռները բացելու օգտին»: |factor.am|

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստ…

    🇺🇦🇪🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստեղծել՝ հայտարարելով, որ աշխարհամասը պետք է ինքնուրույն դառնա Ռուսաստանի մշտական սպառնալիքի և ԱՄՆ-ի աջակցության հարցում անորոշության ֆոնին, մի իրավիճակ, որը նա բնորոշել է որպես «նոր իրականություն»:
    📌 Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր պայմաններին՝ Զելենսկին պնդել է, թե երբեք չի համաձայնի իր մեջքի ետևում կնքված պայմանավորվածություններին:
    🔸 Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, թե մտադիր չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հանել բանակցային սեղանից։ |azatutyun.am|