Category: Infocom

  • Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կու…

    🇹🇷🗳 Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ շրջանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90 տոկոսի հաշվարկից հետո: ‼️ Ընդդիմությունը հաղթել է ոչ միայն…

  • {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջ…

    {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}
    ❗️ ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
    🗣 Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ:

  • ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազա…

    🇦🇲🇦🇿 ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։
    Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։
    🗣 «Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»։|civilnet.am|

  • Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում…

    ‼️ Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա
    📌 ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցեում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
    📌 Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

  • Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տար…

    Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է երկրում։

  • Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տա…

    ‼️ Թայվանում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը վերջին 25 տարվա ընթացքում ամենահզորն է երկրում։ Կան զոհեր ու վիրավորներ:
    🏙 Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ։

  • Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի…

    🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է․
    🗣 «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե իբր վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում:
    🔸 Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում»։ |1lurer.am|

  • Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շեն…

    🇮🇷🇮🇱 Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ 🔸 Սիրիայում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր…

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում …

    🇧🇾 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։

    🗣 «Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել: Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», — ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին երկրի Գրոդնո քաղաք աշխատանքային այցի ժամանակ:
    📌 «Իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։ Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», — ասել է նա` նշելով՝ Բելառուսը ոչ ոքի չի սպառնում․ «Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք»։|armenpress.am|

  • Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահ…

    🅿️🚙 Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։
    📌 Միաժամանակ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք, և կկիրառվի 2 տուգանային միավոր։
    📅 Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։
    [ՀՀ ՆԳՆ]