Category: Infocom

  • Խաղաղության գործընթացը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լեյեն հանդիպման առանցքային թեմա…

    🇺🇸 Խաղաղության գործընթացը Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լեյեն հանդիպման առանցքային թեմաներից չէ․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ
    🗣 «Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

  • Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գի…

    Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
    Լուսանկարը՝ civilnet.am / Թալիշ գյուղը 2016թ․

  • Շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանու…

    🇺🇸 Շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների: Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։
    [ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր] |tert.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ը, ՀՀ Զ…

    ‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    📌 Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:
    [ՀՀ ՊՆ]

  • 83․ Նժդեհի համագործակցությունը Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ըն…

    83․ Նժդեհի համագործակցությունը Գերմանիայի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում․ «Վանդակ»

    #infocom #ինֆոքոմ
    Պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի «Ռուս-թուրքական վանդակ» բանախոսությունների շարքի 83-րդ հաղորդումը:
    Շարքի բոլոր հաղորդումները՝ https://www.youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSyc2OVhPaa0qs25X6QtHhITs
    «Ռուս-թուրքական վանդակ»…

  • ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր կրկին …

    🇦🇲🇦🇿🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ 📌 «Այսօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր ՀՀ զինվա…

    ❗️Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
     ❗️ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության  պաշտպանությանը:
    🔸 Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
    [ՀՀ ՊՆ]

  • ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր կրկին հս…

    🇦🇲🇦🇿🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․
    📌 «Այսօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմը, ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չնկատվեց։ Խաղաղ զատկական երկուշաբթի էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քն…

    🇷🇺🇹🇷 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։
    🔸Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
    🤝 Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափով համագործակցության զարգացումը։ |tert.am|

  • 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող փոխգնդապետ…

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։
    📌 Հակակոռուպցիոն դատարանը, հիշեցնենք, վերջերս որոշել էր  Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
    🔸Քրեական դատարանը, սակայն, չէր համաձայնել այս դիրքորոշմանը եւ դիմել էր Վճռաբեկ դատարանին՝ խնդրին լուծում տալու նպատակով։
    🔗 Կարդալ ավելին