🚦 Ցուցարարները փողոցները փակում են կարճ ժամանակով, ոստիկանների կամ քաղաքացիների հորդորով բացում դրանք, ապա հայտնում, որ գնում են մեկ այլ փողոց փակելու։ ❗ Վերոնշյալ երկու փողոցներն էլ այժմ բաց են։
🇦🇲🦠#Թարմացում 11․05 — 16.05․2022 Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 422 917 (+17) (0,19%) Առողջացածներ — 412 071 (+21) Փաստացի բուժվողներ — 539 Ընդհանուր թեստեր — 3 078 174 (+8934) Մահվան ելքեր — 8623 Մահվան ելքեր այլ պատճառով — 1684 [ՀՀ ԱՆ]
Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վեց կետերը ․ 🔸«Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է առաջարկը, և պատասխանում ենք։ 🔸 ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ 🔸 Հայկական կողմի համար…
Արարատ Միրզոյանը ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ խորհրդի նիստին՝ 🔸անդրադարձել է ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ 🔸ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ, 🔸կարևորել է խաղաղ գործընթացի առաջմղումը Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ [ՀՀ ԱԳՆ]
🗣 Կա կարծիք, որ Հայաստանում ժողովրդավարությունն է, որ բերեց երկրում 44-օրյա պատերազմին: Պատերազմն իրականում ոչ մի կապ չունի ՀՀ-ի ժողովրդավարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և ես պիտի մի այսպիսի զուգահեռ ներկայացնեմ. ընդունված է կարծել, որ 1988 թ․սկսած Ղարաբաղյան շարժումն է, որ հետագայում հանգեցրեց ԽՍՀՄ կամ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը հավատը այն է, որ իրականում 44-օրյա պատերազմը մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում
🇺🇦 Ըստ ՄԱԿ-ի հատուկ խմբի ղեկավարի՝ Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը հազարներով գերազանցում է պաշտոնական տվյալները, և որ շատերը մահանում են ոչ թե անմիջապես մարտերի հետևանքով, այլ բժշկական օգնության բացակայության պատճառով։ 🇺🇸 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Այն կքննարկվի Սենատում:
🇷🇺 Մեծ Յոթնյակի երկրները համաձայնության են եկել արգելելու կամ աստիճանաբար հրաժարվելու ռուսական նավթի ներկրումից, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ 🗣 Վլադիմիր Պուտինը Մայիսի 9-ի շքերթի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, և Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված է տվել ագրեսիային։
❗️Քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում։ 📌Համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք…