Category: Infocom

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավոր է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակում, և որ ՌԴ-ն պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից։
    🔸Օվերչուկը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են 8 միլիարդ 400 միլիոն դոլարը, դա գնահատելով որպես «ահռելի պլյուս»։
    🚉 Լոռու մարզի Ախթալա կայարանում կայացած ճեպազրույցում նա «աշխատանքային հերոսություն է» է համարել ռուսաստանցի մասնագետների կողմից անցած գարնան վերջին ջրհեղեղների հետևանքով շարքից դուրս եկած երկաթգծի արագ վերականգնումը։ Նա նշել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությոնը այդ աշխատանքի վրա 2 միլիոն դոլար է ծախսել։|azatutyun.am|

  • ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումնե…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
    🗣 «Լսումների ընթացքում կքննարկվեն ակնհայտ էթնիկ զտումները և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Քննարկման առարկա կդառնա նաև Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր դարձել են ներքին և անդրազգային բռնաճնշումների զոհ՝ կառավարությանն ու նրա քաղաքականությանը հակառակվելու պատճառով», — նշված է հաղորդագրությունում։|armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հ…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։
    🔸 Բլինկենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը և վերահաստատել է ԱՄՆ հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին։
    📌 Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ |tert.am|

  • Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գո…

    🇦🇲🇫🇷 Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:
    📌 Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 21։30-ից մի…

    ❗️ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը, հորդառատ անձրևից առաջացած դեպքերի վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ։ Երևանում արձանագրվել է 26 դեպք։
    📌 Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։ Զոհեր և տուժածներ չկան։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Անձրևի հետևանքով հեղեղվել է Արամի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը: …

    ❗️Անձրևի հետևանքով հեղեղվել է Արամի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը:
    🔸 Տնտեսվարողները, օգտագործելով տարբեր միջոցներ, փորձում են անձրևաջուրը դուրս բերել իրենց սրճարաններից և խանութներից:

  • Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ՀՀ-ի հետ հարաբերություննե…

    🇦🇿🇹🇷 Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

    📌Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ |tert.am|

  • Կառավարությունում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալե…

    🇦🇲🇷🇺 Կառավարությունում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
    🤝 Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները:
    [ՀՀ կառավարություն]

  • Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների…

    ❗️Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։
    [ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

  • Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց ռեփեր Ս…

    Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ 📌 Համերգը կկայանա 2023թ. սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: 📌 Կառավարությունն ակնկալում է, որ համերգին կմասնակցի…