Category: Infocom

  • Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն։ Ադրբեջանն ո…

    🤝 Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն։ 🗣 Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը։ 🔸 Նա նշեց, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի…

  • Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
    🗣 «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։
    📌 Լավրովի խոսքով Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։ |armeniasputnik.am|

  • Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարութ…

    Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․ 🗣 «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները:…

  • Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա․ որոշումը քիչ առաջ կայացրեց ՀՀ …

    🇦🇲✈️ Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա․ որոշումը քիչ առաջ կայացրեց ՀՀ կառավարությունը։ 🔸 Օգնությունը նախատեսված է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։ Որոշմամբ ՆԳՆ…

  • Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8…

    ❗️ Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։
    📌 Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան։

  • Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կեն…

    ⚖️ Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի 3 բժշկի․ ՔԿ
    📌 «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
    📌 Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

  • ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլ…

    ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։

  • Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի»…

    🇦🇲🇧🇾 Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։

  • Կառավարությունը 9 ամսով երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+…

    Կառավարությունը 9 ամսով երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը։
    🗣 «Նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

  • Մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվ…

    🚧 Մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում:
    📌 Երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվի գծանշում: