Category: Infocom

  • Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության …

    🔸 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը:
    Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։ Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ սահմանագոտու տարբեր ուղղություննե…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈւ սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:
    🔸 Երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:
    Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբրև Հայաստանի ԶՈՒ ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում, և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։

  • Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣️ «Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ նշված՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա (Կըզըլ Հաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասկիպարա, Բաղանիս Այրում), ընդ որում, ուզում եմ իմանաք, որ Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր»,- նշել է նա։

  • Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղ…

    ❗️Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
    ❗️❗️Դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսա…

    🚓 Ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
    📑 Ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գառնի գյուղի բնակչուհին իրացման նպատակով թմրամիջոց պատրաստելու, աճեցնելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել ՌԴ քաղաքացի ամուսնու, նրա՝ ՌԴ քաղաքացի ընկերոջ և Երևանի բնակիչ մեկ այլ քաղաքացու հետ։ Նշված 4 անձինք շահադիտական նպատակով  թմրամիջոց պատրաստելու համար ապօրինի ձեռք են բերել, պահել և պատրաստել առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, պատրաստելու համար՝ պրեկուրսորներ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել, 4 անձինք կալանավորվել են, մեղադրական եզրակացություններն ուղարկվել են դատարան։
    [Քննչական կոմիտե]

  • Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով …

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն [ապրիլի 5-ին կայանալիք] հանդիպման պես նախաձեռնությունները կարող են նոր սադրանքների դրդել Հայաստանին, որտեղ ռևանշիստական տրամադրություններ են տիրում»։ |azatutyun.am|

  • ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշել է նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆ…

    🏦 ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշել է նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: [ՀՀ ԿԲ]

  • Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդով…

    🇷🇺🇦🇿 Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը երեկ Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
    🤝 Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։ |azatutyun.am|

  • Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոն…

    ❗️Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիմ…

    🇦🇲 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։
    🔸 «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից փոխանցել են՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են։