Category: Infocom

  • Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրա…

    📌 Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է։ Ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որեւէ տարածք ՀՀ-ն տրամադրի Ադրբեջանին:
    🗣 «Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է եւ այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել:
    🔸 Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»,- ասաց Փաշինյանը:

  • Բաքվում գտնվող հայ գերիների մասով դեռ համաձայնություն չկա: Բոլոր հնարավոր հարթա…

    📌Բաքվում գտնվող հայ գերիների մասով դեռ համաձայնություն չկա:
    🗣 Բոլոր հնարավոր հարթակներում այդ հարցը բարձրաձայնել ենք, ու եթե այդ հարցը չի լուծվել, դա նշանակում է, որ դեռ համաձայնություն չկա:
    [Նիկոլ Փաշինյան]

  • Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ ՀՀ ԱԳՆ ԱԳՆ-ից նշում են՝ ՀՀ-ն պ…

    ❗️❗️ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման․ ՀՀ ԱԳՆ ԱԳՆ-ից նշում են՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ 🔸 «ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին փոխանցել է, որ ՀՀ-ն ընդունում…

  • Ջեյհուն Բայրամովը հայտարարում է՝ «խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցայի…

    ❗️🇦🇿 Ջեյհուն Բայրամովը հայտարարում է՝ «խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն ավարտված է»։ 🗣 Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ «Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները մնացած երկու կետերի վերաբերյալ»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական…

  • Հրապարակվել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Տիգրան Բարսեղյանի անո…

    ⚽️ Հրապարակվել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Տիգրան Բարսեղյանի անունը ևս առկա է
    🗣 Մեկնաբանելով իր ընտրությունը հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը նշել է. «Ի սկզբանե հրավիրված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ էր: Ցավոք, մեզ վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը: Վնասվածքներ ունեն նաև Հովհաննես Հարությունյանը և Նորբերտո Բալեկյանը: Երեկ տեղեկացանք, որ վնասվածք է ստացել նաև Անդրե Կալիսիրը, որը ևս կար մեր ցուցակում:
    🔸 Այս հավաքին չի միանա նաև Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում, ուստի նրան չենք ընդգրկել հրավիրվածների ցուցակում:
    🔸 Ինչ վերաբերում է Խորեն Բայրամյանին, ապա այս անգամ մենք նրան չենք հրավիրել, սակայն նա նույնպես լինելու է մեր դիտակետում, և չեմ բացառում, որ դեռ կարող է հրավիրվել հավաքական»:

  • Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում նշել է․ «Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարո…

    🗣 Ռուբեն Վարդանյանն իր ուղերձում նշել է․
    🔸 «Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. -«Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»:
    🔸 Ուզում եմ բարոյական բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արացախահայության, այլև բոլոր հայերի»:

  • Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրութ…

    📣 Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր․ Ռուբեն Վարդանյան
    🔉 Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ:
    🗣 «Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի», — նշված է ուղերձում:

  • Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։…

    ❗️❗️Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։

  • Արցախի ազգային ժողովը դիմելու է Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջ…

    🇨🇭 Արցախի ազգային ժողովը դիմելու է Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում: 🔸 Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից՝ նշելով, որ Շվեյցարիայի…

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ում տեղակայված Ե…

    🇦🇿🇦🇲🇪🇺 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին՝ հայտարարելով, թե այն, իբր, Եվրամիության հետախուզական առաքելությունն է։
    🗣 «Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին, ինչպես լրտեսները, փնտրում են հարմար անցքեր՝ մեզ մոտ անցնելու համար: Մենք ունենք բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը: |factor.am|