Category: Infocom

  • «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթ…

    🇷🇺🇦🇲 «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները հարաբերություններ են կառուցում ոչ թե հարևանների ու ընկերների, այլ իրենց թշնամիների հետ։
    🇦🇲🇷🇺🇦🇿 ՌԴ ԱԳ նախարարը «անշնորհակալ վերաբերմունք» է անվանել հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ հենց Ռուսաստանն է դրդել Ադրբեջանին 2020 թ․ սեպտեմբերին սկսել պատերազմը ԼՂ-ում. «Ռուսաստանն էր, որ դադարեցրեց պատերազմը ԼՂ-ում, և պատերազմը կարող էր դադարել ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց՝ ոչ, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրում եմ: Թեև հնարավոր էր շատ ավելի վաղ կանգ առնել, և կային տարբերակներ, որոնք հնարավորություն կտային ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահելով Ղարաբաղի կազմում»,- ասել է Լավրովը։ |tass.ru|

  • Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դ…

    ❗️Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք։

  • Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդ…

    ‼️ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։

  • Ռուսական կողմը ցավում է, որ Երևանը «գիտակցված որոշում» է կայացրել՝ Մոսկվայի հետ…

    🇷🇺🇦🇲 Ռուսական կողմը ցավում է, որ Երևանը «գիտակցված որոշում» է կայացրել՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման քաղաքականություն վարել. Սերգեյ Լավրով
    🗣 «Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն գնալ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ՝ Ռուսաստանին մեղադրելով այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա, իհարկե, դաշնակցային քաղաքականություն չէ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |tass.ru|

  • Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում ան…

    🇦🇲🇹🇷 Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպում անկացնելու որոշում ունեն. Սերդար Քըլըչ
    🗣 «Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել։ Օրն ու վայրը կորոշենք»,- «Ռիա Նովոստի»-ին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչը։
    📌 Նա նաև հայտնել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։

  • Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում:Disney-ը ներկայացրել է «Վարդա…

    🇦🇲💦 Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում:
    Disney-ը ներկայացրել է «Վարդավառ» մուլտֆիլմը, որտեղ Միկի Մաուսն ու Մինի Մաուսն իրենց ընկերների հետ նշում են հայկական Վարդավառը։

  • Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակեր…

    🇦🇿🇦🇲 Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար»։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։
    Սակայն, թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։ |azatutyun.am|

  • Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մա…

    🇦🇲🇹🇷 Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը: [ՀՀ ԱԳՆ]

  • Անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվոր…

    🇦🇲🇷🇺 Անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվորեն է ստեղծվել։ Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:
    📌 Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել:
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

  • 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի …

    🇦🇲🇷🇺 2020 թվականին ՀՀ ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96%-ը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թ․ հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում ՌԴ-ի ծավալը 10%-ից քիչ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
    📌 Հարցին՝ ինչ պարզաբանում են տվել ՌԴ-ից, երբ չի մատակարարվել գնված սպառազինությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։ |news.am|