Category: Infocom

  • Ոսկեհասկ գյուղի տներից մեկում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել…

    🏡 Ոսկեհասկ գյուղի տներից մեկում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ ❗️Փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի (ծնված 2012 թ.) մարմին, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ 🏥 Երկու հոգի հոսպիտալացվել…

  • Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը հնարավոր է համարել Հայաստան…

    🇹🇷🇦🇲🇦🇿 Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը հնարավոր է համարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման դեպքում։

    🗣️ Հարցին, թե ինչպիսի պայմանների դեպքում սահմանը կբացվի, Հաքան Ֆիդանը պատասխանել է. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը շարունակվում է։ Դրա դրական արդյունքի դեպքում մենք պետք է մեր սցենարը ունենանք։ Այս պահին տարվող աշխատանքները այդ ուղղությամբ են։ Եթե այն [հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը-խմբ.] ամբողջացվի, ապա դրական սցենարը գործի կդնենք, այսինքն՝ սահմանը կարող ենք բացել»,- թուրքական Sabah-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարը։

  • Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչ…

    🚑⚖️ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ 🗣 Այս մասին «Ինֆոքոմը» տեղեկացավ…

  • Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչ…

    🚑⚖️ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ 🗣 Այս մասին «Ինֆոքոմը» տեղեկացավ…

  • Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն«Ինֆոքոմը» ուսո…

    Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն
    «Ինֆոքոմը» ուսումնասիրել է Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի և իր ընտանիքի անդամների հայտարարագրերը և պարզել, որ 2023 թվականին նա խոշոր՝ 53 մլն դրամի նվիրատվություն է ստացել հորից և ազգականից։
    Այդ նվիրատվությամբ նա տարեվերջին ձեռք է բերել 36 մլն և 177,7 մլն դրամ արժողությամբ 2 հասարակական նշանակության շինությունների 25% մասնաբաժինները։
    Կարդալ ավելին

  • Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր…

    ❗️Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան։
    🔶
    Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

  • Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահման…

    🚗 Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երևան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։
    📌 Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1 մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։ [Քննչական կոմիտե]

  • 2023 թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել Իրանի քաղաքացու կողմից ՀՀ …

    ❗️2023 թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել Իրանի քաղաքացու կողմից ՀՀ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:
    📌 Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024 թ․ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 43 կգ (28.003,47 գրամ քաշով մարիխուանա, 14.434,75 գրամ քաշով հերոին և 1287,06 գրամ քաշով մեթամֆետամին ) թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
    ⚖️ Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: [Քննչական կոմիտե]

  • ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». տեղի ունեցավ «Զվարթնոց» օդային անցա…

    🇷🇺 ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». տեղի ունեցավ «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։
    ✍️ Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։
    📌 Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։ |news.am|

  • ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը խոսել է…

    🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը խոսել է այն մասին, թե «ինչու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այդքան կարևոր»։
    🗣 «Նայեք քարտեզին՝ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն աներևակայելի հարուստ են։ Այժմ նրանց միակ մուտքը համաշխարհային շուկա հիմնականում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե ​​մենք կարողանանք երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ։ Սա կնվազեցնի նաև կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այսպիսով, սա այն է, որ թույլ տանք երկրներին ընտրել իրենց ճանապարհները դեպի համաշխարհային շուկաներ»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։
    🇷🇺 Օ’Բրայենը նշել է, որ Ռուսաստանը փորձում է համոզվել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան գործընթացում, տեղի ունենա իր պայմաններով․ «Կարծում եմ, որ, ճիշտն ասած, երկու երկրներն էլ որոշ չափով տարակուսած են նրա (Ռուսաստանի) ներկայությունից», — նշել է նա։
    📌 Նրա խոսքով՝ Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները․ «Սա հանգեցրել է լուրջ իրավիճակի, երբ ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։ Այսպիսով, մենք դրա համար պայմաններ ենք ստեղծում։ |factor.am|