Category: Infocom

  • Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

    🇬🇪 Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իրենց տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը «նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»։
    📣 Իրակլի Կոբախիձեին հարց էին ուղղել, թե ինչու է Վենսը շրջանցելու Վրաստանը. «Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել։ Ընտրությունը, սակայն ամերիկյան կողմինն է։ Ցավոք սրտի, վրաց-ամերիկյան հարաբերությունների՝ Բայդենի վարչակազմի կողմից ձևավորած կոնտեքստը բավական ծանր է»։ |azatutyun.am|

  • Ավարտվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերաբերյալ քրեակա…

    ⚖️ Ավարտվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 📣 Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նա 2021 թ․ արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ընթացքում երկու և ավելի անձանց՝…

  • Առաջին կուրսից արդեն աշխատանքի. քիմիայի ոչ քիմիական խնդիրները Հայաստանում Քիմիկո…

    Առաջին կուրսից արդեն աշխատանքի. քիմիայի ոչ քիմիական խնդիրները Հայաստանում
    👩‍🔬👨‍🔬 Քիմիկոսի մասնագիտությունը Հայաստանում բավականին մեծ պահանջարկ ունի, սակայն այս ուղղությամբ բուհեր ընդունվող և սովորող ուսանողների թիվը վերջին տարիներին նվազել է։
    📚Մի կողմից՝ քիմիայի ուսուցչի թափուր հաստիքներ կան դպրոցներում։
    🧪🔬 Մյուս կողմից՝ մասնագետների պակաս կա քիմիայի և քիմիական ֆիզիկայի ուղղությամբ հետազոտություններ իրականացնող գիտական թիմերում։
    📌 Ներկայումս իրականացվում են որոշակի քայլեր՝ տարբեր ոլորտներում քիմիային առնչվող խնդիրները մեղմելու կամ վերացնելու համար, բայց դրանք դեռևս համակարգային բնույթ չեն կրում և հիմնականում սահմանափակվում են առանձին նախաձեռնություններով։
    🔗 Կարդալ ավելին

  • Հունվարի 26-28-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբու…

    🛬 Հունվարի 26-28-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:
    📌 Ծրագրված են ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Հունվարի 28-ին Միրզոյանը ելույթով հանդես կգա ԵԽԽՎ նստաշրջանին:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Առաջատար 10 հարկատուներ 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել են շուրջ 409….

    💰 Առաջատար 10 հարկատուներ 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել են շուրջ 409.71 մլրդ դրամ հարկ։
    🔻 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 1 տարում վճարել է 77 մլրդ 864 մլն դրամ հարկ։
    🔻 Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակոն» է՝ 66 մլրդ 119 մլն դրամ վճարումով,
    🔻 երրորդ տեղում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է 52 մլրդ 164 մլն դրամ հարկ,
    🔻 4-րդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը,որը պետբյուջե է վճարել 43 մլրդ 236 մլն դրամ,
    🔻 5-րդ տեղում «Արդշինբանկն» է՝ 40 մլրդ 201 մլն դրամով։
    🔸 Տասնյակում են նաև «Ամերիաբանկը», «Դիջիթեյնը», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը, «Սի Փի Էս էներջի» գրուպը, «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը:

  • ԱՄՆ-ում սաստիկ ցրտի և ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել, 1 միլիոն մարդ …

    🇺🇸❄️ ԱՄՆ-ում սաստիկ ցրտի և ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել, 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Չեղարկվել է ավելի քան 17 000 չվերթ։
    💨 Ձյան ուժգին տեղումներ են գրանցվել մի քանի նահանգում, այդ թվում՝ Արկանզասում, Կոլորադոյում, Իլինոյսում, Ինդիանայում, Կենտուկիում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Վիրջինիայում։ |armenpress.am|

  • Գորիսում, նախնական տվյալներով, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր, «…

    ❗️Գորիսում, նախնական տվյալներով, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    🔸 Ըստ մամուլի հրապարակումների՝ զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։

  • Ֆուտզալի Եվրո-2026 Հայաստան 5:3 Չեխիա…

    ⚽️ Ֆուտզալի Եվրո-2026 🇦🇲🇨🇿 Հայաստան 5:3 Չեխիա

  • ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Մի…

    📌 ԱՄՆ-ում Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Մինեապոլիսում կրակել են 37-ամյա տղամարդու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։ Դեպքը պատճառ է դարձել, որ մարդիկ դուրս գան փողոցներ։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը:
    🔸 Ներքին անվտանգության նախարարության խոսնակ Թրիշա ՄքԼաֆլինը հայտարարել է, որ ֆեդերալ աշխատակիցները իրականացրել են օպերացիա և արձակել են «պաշտպանական կրակոցներ» այն բանից հետո, երբ ձեռքի հրազենով մի տղամարդ մոտեցել է նրանց և «դաժան դիմադրություն է ցուցաբերել», երբ աշխատակիցները փորձել են նրան զինաթափել։
    ❗️Մինչդեռ դեպքի ականատեսների տեսագրություններում չի երեւում, որ տղամարդու ձեռքում զենք կա։

  • Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցելու Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում, որտեղի հո…

    Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցելու Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում, որտեղի հոգեւոր Հովիվ Տեր Հայկը ստիպված եղավ հեռանալ, որպեսզի տեղում ժամերգություն անցկացնի կարգալույծ հոգեւորականը՝ զեղչելու կաթողիկոսի անունը։
    🗣 «Գնում եմ Մաստարա՝ կանոնական պատարագ մատուցելու։ Ասում են՝ կարգալույծ քահանան պիտի [այստեղ պատարագ] մատուցի»,- ասաց Տեր Հայկը՝ նշելով, որ Մաստարայում բարձր հնչեցնելու է Հայրապետի անունը։