Category: Infocom

  • 2025թ. մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջր…

    🇦🇲🇪🇺 2025թ. մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը ԵՄ երկրներ։
    🔸 Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար։
    [Հայաստանում ԵՄ գրասենյակ]

  • Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարությ…

    🗣 Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում. Արարատ Միրզոյանը՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում
    🔸 «[Հնդկաստանի հետ] մեր երկկողմանի համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվում է։ Մենք ողջունում ենք մեր պաշտպանության նախարարությունների միջև կայացած առաջին խորհրդակցությունները և համոզված ենք, որ ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակումը կարևոր քայլ է այս կենսական ոլորտում խորացված համագործակցության զարգացման ուղղությամբ:
    🔸 Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին: Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա»:

  • Այսօրվա դրությամբ Սիրիայի ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս …

    🇸🇾 Այսօրվա դրությամբ Սիրիայի ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է: 🗣 «Անվտանգության ուժեր են տարածված…

  • Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համե…

    🇦🇿 Բաքուն առաջարկում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Այս մասին նշված է Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցում։
    🗣 Նշվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Բաքուն շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։|armnepress.am|

  • ԱՄՆ-ն պաշտոնապես չեղարկում է USAID-ի՝ ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83 …

    🇺🇸💰 ԱՄՆ-ն պաշտոնապես չեղարկում է USAID-ի՝ ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83 տոկոսը։ Այս մասին X-ում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    🗣 «5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ ԱՄՆ-ի, երբեմն նույնիսկ ի վնաս ԱՄՆ շահերին», — գրել է Ռուբիոն՝ նշելով, որ Կոնգրեսի հետ խորհրդատվություններից հետո, Պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերն ավելի արդյունավետ կառավարել։

  • Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների մեղադրում է «դիվերսիոն հետախուզական աշխատ…

    🇷🇺🇬🇧 Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների մեղադրում է «դիվերսիոն հետախուզական աշխատանքի մեջ»․ նրանց վտարում են ՌԴ-ից:
    ❗️ Ըստ ռուսական հատուկ ծառայության՝ Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս նրանք «դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տրամադրել՝ դրանով իսկ խախտելով ռուսական օրենքը»։ Բացի այդ՝ ԱԴԾ-ն հայտարարել է, որ հայտնաբերել է «հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ նշված դիվանագետների կողմից, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»: |factor.am|

  • «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բեր…

    💬 «Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք՝ ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:
    🗣 Այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին:
    📌 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։
    📌 «Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:

  • Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից …

    Գալակտիկական տիեզերական ճառագայթները սրտանոթային համակարգի վրա երկարատև և սեռից կախված ազդեցություն ունեն | Հանրագիտ
    👩‍🚀🚀 Տիեզերական երկարատև առաքելություններին նախապատրաստվելիս կարևոր է հաշվի առնել, թե առողջական ինչ ռիսկեր կան տիեզերագնացների համար։
    🌌 Այդպիսի ռիսկերից են գալակտիկական տիեզերական ճառագայթները, որոնք պոտենցիալ վնաս են ներկայացնում կենդանի օրգանիզմների համար:
    👩‍🔬👨‍🔬 Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գալակտիկական տիեզերական խառը տեսակի ճառագայթները կարող են օրգանիզմի վրա երկարատև ազդեցություն ունենալ՝ պոտենցիալ վնաս հասցնելով սրտանոթային համակարգի աշխատանքին, ինչպես նաև ունեն սեռային յուրատիպություն։

  • Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժե…

    🇪🇺🇸🇾 Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը, ասվում է եվրոպական…

  • Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույ…

    🇬🇧 Լոնդոնում Պաղեստինի դրոշով ակտիվիստը բարձրացել է Վեսթմինսթերյան պալատի ժամացույցի աշտարակի՝ Բիգ Բենի վրա, նրան այնտեղից հեռացրել են միայն 16 ժամ անց:
    🔸 Փրկարարները երեք անգամ բանակցել են հրշեջ վերելակից և խնդրել ակտիվիստին իջնել, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա կանի միայն իր պայմաններով:
    🔸 Ակտիվիստը եթեր է վարել Instagram-ում, որտեղ ասել է, որ բողոքում է «ոստիկանական բռնաճնշումների և պետական բռնության դեմ»։
    📌 Ակտիվիստը Բիգ Բեն է բարձրացել մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, նրան այնտեղից իջեցրել են կեսգիշերին, իսկ հետո ձերբակալել։ |azatutyun.am|
    📸 Լուսանկարները՝ Ջեֆ Մուր/AP