Category: Infocom

  • Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են…

    ✉️ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը.
    📍 «Ճանաչել 2023թ. սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք:
    📍 Լուծել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին»:

  • Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական …

    🇺🇸 Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար:
    💬 «Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել քրիստոնյա պատանդներին: Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,- ասվում է նամակում։ |tert.am|

  • Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձ հոսպիտալացվել Է: ՀՀ առողջապահության նախարարո…

    ❗️Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձ հոսպիտալացվել Է: 🔸 ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): 🚁 ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողափրկարարական աշխատանքներին…

  • Հայաստանի ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների…

    ‼️ Հայաստանի ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների հարցը:
    💬 «ՄԻՊ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ քննարկել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները, մարդու իրավունքների տեսանկյունից դրանց խնդրահարույց լինելու հանգամանքը»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

  • Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները և ես ուզում եմ շնորհակալություն հայ…

    🇺🇦🇷🇺🇺🇸 Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական բնույթի համար: Այս մասին սոցիալական իր էջերում հրապարակված տեսանյությում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
    🗣 «Ուկրաինան պատրաստ է խաղաղության. Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իր պատրաստակամությունը»,- ասել է նա։ |tert.am|

  • ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները, ասել է ԱՄՆ…

    🇺🇸🇺🇦🇷🇺 ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    📌«Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին։
    🤝 ԱՄՆ-ը հուսով է, որ Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի հրադադարի առաջարկը»,-ասել է նա։

  • Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը …

    🇷🇺🇺🇦 Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ: |azatutyun.am|

  • Ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ …

    ❗️Ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ 📌 Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը…

  • Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում հայտնել է, որ հարցազրույց է տվել թուրքակա…

    📌 Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջերում հայտնել է, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

  • Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։
    🗣 «Հնդկաստանում արտադրված սարքավորումները հետաքրքրում են Հայաստանին:
    🔸 Հայաստանն ունի խաղաղության օրակարգ: Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ: Ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացում»,- ասել է Միրզոյանը: |civilnet.am|