Category: Infocom

  • Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ի…

    🌡️ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
    ❄️ Երևանում հունվարի 23-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության առանձին շրջաններում ձյուն կտեղա նաև հունվարի 24-ի գիշերը։ Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    [«Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն»]

  • CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0Ctrl Z-ի զրոյական թողարկման հյուրն է լրա…

    CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0
    Ctrl Z-ի զրոյական թողարկման հյուրն է լրագրող Պետրոս Ղազարյանը, որի հետ Ինֆոքոմի Z սերնդի լրագրողները զրուցում են երիտասարդների քաղաքական հետաքրքրվածության, հարցազրուցավարի կարևոր հմտությունների, նոր սերնդի սոցիալական հարթակների, քրինջվելու, Հանրային հեռուստաընկերությունում ստեղծագործական ազատության, Սերժ Սարգսյանի թիկնապահից ստացած հուշաթերթի, իշխանություններին լոյալության, հյուրերի ցանկում ընդդիմադիրների փոքր քանակի, հարցազրույցի չհրավիրվողների և հարցազրույցից խուսափողների, հյուրերի վերաբերյալ հեգնական գրառումների, եկեղեցու, անհարմար լռության, լրագրողական էթիկայի և այլնի մասին։

    CTRL Z` Պետրոս Ղազարյանի հետ | Episode 0

    #infocom #ինֆոքոմ #ctrl_z
    Ctrl Z-ի զրոյական հաղորդման հյուրը լրագրող Պետրոս Ղազարյանն է։
    00:00 — Անոնս
    01:58 — Կադրից դուրս
    03:36 — Երիտասարդները և քաղաքականությունը
    05:43 — 2018-ի հեղափոխությունը
    06:45 — Ի՞նչ հմտություններ պետք է ունենա հարցազրուցավարը…

  • Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախ…

    Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

  • Որոնվում է 1986 թվականին ծնված Լաուրա Ոսկանյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ …

    📣 Որոնվում է 1986 թվականին ծնված Լաուրա Ոսկանյանը։
    ‼️ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    [ՀՀ ոստիկանություն]

  • Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքի աշխատողները՝ հորատանցողները, 6 օր է՝ գ…

    🗣 Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքի աշխատողները՝ հորատանցողները, 6 օր է՝ գործադուլ են անում և պահանջում աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրուցում հայտնել են գործադուլավորները, որոնք ցանկացել են անանուն մնալ։
    💬 Զրուցակցի խոսքով՝ իրենք իրենց պահանջը հունվարի 10-ին բանավոր հայտնել էին ղեկավարությանը և մինչև հունվարի 15-ը ժամանակ տվել։ Ղեկավարությունից իրենց հայտնել են, որ չեն կարող բարձրացնել աշխատավարձը. «Պղնձի այն կոնցենտրատը, որ մենք հանձնում ենք, գինը 2019-ին 6,700 դոլար է եղել, հիմա դարձել է 12,700, այսինքն կրկնակի թանկացել է, բայց մեզ համար ոչ մի փոփոխություն չկա»։
    📌 Արդեն որոշ աշխատողների ծանուցագրեր են ուղարկել, որ անհարգելի բացակայելու դեպքում կհեռացնեն աշխատանքից։
    💬 ՍիվիլՆեթը փորձել է կապ հաստատել Կոմբինատի հետ, բայց երբ հայտնել են, որ լրագրող է, անջատել են: |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանը համաձայնել է լինել Գազայի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ: …

    ‼️ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է լինել Գազայի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ: 🔸 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ 🔸 Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ…

  • Պաշտոնից ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գու…

    Պաշտոնից ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը։
    Այս մասին հայտնել են Մայր Աթոռից՝ նշելով, որ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։
    Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
    📌 Հիշեցնենք, որ Ալճանյանը միացել էր Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։

  • Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կ…

    💵 Ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
    📣 Մինչ այդ նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:
    [Կենտրոնական բանկ]

  • Ադրբեջանի ռազմական ծախսերը յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ աճում են։ Այ…

    🇦🇿📈 Ադրբեջանի ռազմական ծախսերը յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ աճում են։ Այս մասին նշվում է Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի ռազմաքաղաքական ռիսկերի մեջ։
    📣 Ծառայությունը նշում է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին։

  • Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուրջ 2 ժամ քննարկել են Միրզոյանի և Ռուբիո…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուրջ 2 ժամ քննարկել են Միրզոյանի և Ռուբիոյի ստորագրած TRIPP-ի վերաբերյալ փաստաթուղթը։ 📣 Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ քննարկել են, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում դրան, «քանի…