Category: Infocom

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց իրավունքների պաշտպանության…

    🌹Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
    🗣 «Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաեւ նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարեւորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է:
    🌷 Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երեւույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ: Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետեւողական ներդրման հետեւանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության եւ աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու:
    🌷 Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» եւ սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում:
    🌷 Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը», — նշված է շնորհավորական ուղերձում։

  • Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գ…

    🇦🇿 Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները, հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ: Ըստ Հաջիևի՝ Երևանում այդ դատավարության դեմ, որ ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, «քարոզչական արշավ է սկսվել», ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին:
    🗣 «Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ», — գրել է Ալիևի խորհրդականը X-ում: |azatutyun.am|

  • Մարտի 8-ին՝ ժամը 09:26-ին, գրանցվել է 4․6 մագնիտուդով երկրաշար Սպիտակ քաղաքից 6…

    ❗️Մարտի 8-ին՝ ժամը 09:26-ին, գրանցվել է 4․6 մագնիտուդով երկրաշար Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: 🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: 📌 Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում…

  • Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը, որի կալանքի միջնորդությունը մերժվել է, սա…

    ❗️Ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը, որի կալանքի միջնորդությունը մերժվել է, սակայն կիրառվել է տնային կալանք։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։

  • ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Փարիզում կայացած Սոցիալակ…

    ❗️ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում հանդես է եկել հայտարարությամբ
    🗣 «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։
    🔸 Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։
    ❗️Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության գրասենյակ, հանդիպել պ…

    🤝 ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության գրասենյակ, հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:
    📌 Քննարկվել են գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

  • Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադ…

    🗣 Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնել է Թանդիլյանը։
    📌 «Սա խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, և բոլոր հանրային գործիչներին, բժիշկներին [որոնք հորդորում են իրեն դադարեցնել հացադուլը — խմբ․] պիտի խնդրեմ՝ դուք էլ խոսեք, դուք էլ եք չէ քաղաքացի այս երկրի, հրապարակեք սոցիալական կայքերում գոնե մեկ հայտարարություն, ստատուս, որտեղ բողոքի ակցիա կա, գնացեք, թույլ մի տվեք, որ մոռացության մատնվեն այդ մարդիկ։ Հավատացնում եմ ձեզ՝ ես այդքան կարևոր չեմ հայ ժողովրդի համար, որքան Ռուբեն Վարդանյանը, եկեք պայքարենք, որ այդ մարդիկ հետ գան»։
    🔸 Հարցին, թե իշխանության ներկայացուցիչներ իրեն այցելե՞լ են, Թանդիլյանը պատասխանեց․ «Ես շատ հույս ունեմ, որ չեն էլ համարձակվի այս տարածքով անցնել նույնիսկ, նրանք շատ լավ գիտեն իմ վերաբերմունքը այն ամենին, ինչ նրանք անում են։ Ամենևին մտքներով չանցնի, քանի որ այս ամենի մեղսակից են իրենք, բայց գիտեմ՝ չեն էլ գա»։

  • 2024 թվականի ընթացքում զոհվել (մահացել) է 40 զինծառայող․ ՀՀ զինվորական դատախազ …

    🪖 2024 թվականի ընթացքում զոհվել (մահացել) է 40 զինծառայող․ ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյան
    ▪️ 27 զինծառայող զոհվել է ծառայության հետ կապված հանգամանքներում (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1)։
    ▪️ Ծառայության հետ չկապված հանգամանքներում զոհվել (մահացել) է 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):

  • Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ …

    📹 Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: