Category: Infocom

  • ԵԽ պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտ…

    🇪🇺🇦🇿 ԵԽ պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։  
    💬 «Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում է ևս 22 հայ, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», — իր նամակում գրել է Կարթեյզերը:
    🗣 Նա Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։ |armenpress.am|

  • Եթե ​​Հայաստանը մինչև 2025թ. վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, ապա կազմ…

    ❗️ Եթե ​​Հայաստանը մինչև 2025թ. վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն վտարի։
    🗣 Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկակական, ֆինանսական և այլ պատճառներով։ |factor.am|

  • Սիրողական աստղագետները Հայաստանից և աշխարհից օգնում են տիեզերական բացահայտումներ…

    Սիրողական աստղագետները Հայաստանից և աշխարհից օգնում են տիեզերական բացահայտումներին․ Science News
    🪐 Տիեզերական ինժեներ Վաչիկ Խաչատրյանը և նրա եղբայրը՝ Մհերը, մաս են կազմում աստղագետների համաշխարհային ցանցի, որի անդամների դիտարկումներն օգնում են հետևելու էկզոմոլորակներին, գիսաստղերին և աստերոիդներին։
    🔭 Science News-ը պատմել է Հայաստանի ու աշխարհի տարբեր վայրերի սիրողական կամ, այսպես կոչված, քաղաքացիական աստղագետների մասին, որոնք օգնում են գիտնականներին տիեզերքի մասին նոր բացահայտումներ կատարել։

  • ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը։
    ‼️ Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխը գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էր Ռիադում։ Հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ |azatutyun.am|

  • Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ…

    Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին |hetq.am| 💵 ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը…

  • Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվեց։ Այս մասին հայտնում է նրա…

    ⚖️ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվեց։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
    🔸 Հիշեցնենք՝ Հրանտ Բագրատյանը մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ։
    🗣 Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Մանվել Շահվերդյանը հրապարակել է վճիռը, դեռ չունեն դատարանի որոշումը և դեռևս հայտնի չէ, թե բռնության կոչ որակված արտահայտությունը ինչպես է մեկնաբանել դատարանը։ Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը չի հիմնավորվել։ |hetq.am|

  • «Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույ…

    📝 «Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույթի տեքստը, որտեղ Զելենսկին մասնավորապես ասում է․
    🗣 «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում, և մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։
    🔸 Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլ մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը։ Բոլորս պետք է համոզված լինենք, որ Ռուսաստանը ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»։

  • ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազ…

    ⚖️ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից: 📌 Հանրային…

  • Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանել…

    ⚖️ Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ ավագանու անդամի հայցադիմումը:

    🔸 «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։
    📌 Հիշեցնենք՝ 2024թ. տարեվերջին Արմեն Ավինյանը, «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան, «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։ «Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը։ |factor.am|

  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի…

    🇦🇲🇬🇪 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:
    🗣 Նախարարները անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:
    📌 Անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։
    [ՀՀ ԱԳՆ]