Category: Infocom

  • Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ 3-րդ երկրներում միգրանտների վերադարձի…

    🇮🇹 Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ 3-րդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով, հայտնում է Euronews-ը։
    🔸 Մասնավորապես, Հռոմն առաջարկում է ստեղծել ԵՄ տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում՝ նրանց ապաստանի տրամադրման դիմումների և ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։
    📌🇦🇲 Հնարավոր թեկնածուների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։ |news.am|

  • ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է Ազգ…

    🔸 ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

  • Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր…

    ⚖️ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի կողմից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով: |azatutyun.am|

  • Գելենջիկում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, զո…

    🇷🇺 Գելենջիկում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, զոհերից 3-ը երեխաներ են։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 47 մարդ։

    ✈️ Ռուսական կողմը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գելենջիկի օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։
    🇷🇺 Ռուսական Գելենջիկ քաղաքում՝ լողափին անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում` 1 երեխա։ 🏥 Նշվում է, որ 10 մարդ վիրավորվել է։ 2 մեծահասակ և 1 երեխա տեղափոխվել են հիվանդանոց, մյուսները բժշկական օգնություն են ստանում դեպքի վայրում։

  • Փոխվարչապետերն ու նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Մհեր Գրիգորյ…

    Փոխվարչապետերն ու նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։
    🔸 Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում։
    🔸 Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է ՏԿԵ նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ Պաշտպանության նախարարի, Համբարձում Մաթևոսյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի, Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարի, Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարարի, Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարի։
    🔸 Նախագահի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նորից նշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում,
    Անահիտ Ավանեսյանը Առողջապահության նախարարի, Արսեն Թորոսյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, Վահե Հովհաննիսյանը՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում, իսկ Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

  • Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարա…

    Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար:
    ✒️ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։

  • «Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ…

    📣 «Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ». Կոնջորյան
    📌 Այս մասին ՔՊ-ից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանն ասաց՝ պատասխանելով կնոջ աշխատավարձի վերաբերյալ Ագնեսա Խամոյանի հարցին:
    🔸 ««Հայփոստ»-ի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը», — ասաց Կոնջորյանը:
    🗣 Նա նշեց, որ իր կինը տնօրեն նշանակվելուց առաջ 5 տարի աշխատել է «Հայփոստ»-ում, եղել է վարչության ղեկավար: «Եղել է մրցույթ, իմ կինը մասնակցելով մրցույթին, ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»: |azatutyun.am|
    Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում 💵 ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը «Հայփոստ»-ում, ըստ հայտարարագրի, գերազանցում է 118 հազար դոլարը, նա…

  • Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավար…

    Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։
    📌 Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են ՀՀ կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
    [ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան]
    ❗️ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։ 🗣 Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը իրենց միջնորդությունը բավարարել է։ 📌«2023 թվականին դատախազությունը հայցադիմում…

  • Ռուսական Գելենջիկ քաղաքում՝ լողափին անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով 4 մ…

    🇷🇺 Ռուսական Գելենջիկ քաղաքում՝ լողափին անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում 1 երեխա։
    🏥 Նշվում է, որ 10 մարդ վիրավորվել է։ 2 մեծահասակ և 1 երեխա տեղափոխվել են հիվանդանոց, մյուսները բժշկական օգնություն են ստանում դեպքի վայրում։

  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 105 պատգամավոր…

    ❗️ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
    🗳 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը, Ռուբինյանն ընտրվել է 63 կողմ, 28 դեմ ձայներով:
    ՔՊ-ն ինչպես միաձայն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում, այնպես էլ միաձայն քվեարկելու է նրա թեկնածության օգտին: 🗣 Այդ մասին ՔՊ խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց Արայիկ Հարությունյանը: