Category: Infocom

  • ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին տեղեկությո…

    📣 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին տեղեկությունները, որը, ըստ Corriere della Sera իտալական պարբերականի, առաջարկել է Իտալիան։
    ❗️ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ․ «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել», -ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
    🗞 Հայաստանը հնարավոր երրորդ երկրների ցանկում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Նույն 12 երկրների ցանկը շրջանառվել է դեռևս 2026 թ. ապրիլին։ AFP-ն, դիվանագիտական աղբյուրներին հղվելով, գրել էր, որ Դանիան, Ավստրիան, Հունաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները երրորդ երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորություններ են ուսումնասիրում։ AFP-ն հրապարակել էր ճիշտ նույն ցանկը՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան, Չեռնոգորիա և Եթովպիա։
    🔸 Միաժամանակ գործակալության աղբյուրը հատուկ ընդգծել էր, որ ցանկը վերջնական ու ամբողջական չէ, իսկ քննարկումները խիստ նախնական փուլում են և առայժմ ուղղված են հնարավոր գործընկեր երկրների դիրքորոշումը պարզելուն։ |fip.am|
    🔸 Մասնավորապես, Հռոմն առաջարկում է ստեղծել ԵՄ տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում՝ նրանց ապաստանի տրամադրման դիմումների և ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։

  • Օգոստոսի 4-9-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Արարատյան դաշտում և …

    🔥 Օգոստոսի 4-9-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում:
    🌤 ՀՀ տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Կենտրոնական բանկը օգոստոսի 4-ին նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորմ…

    Կենտրոնական բանկը օգոստոսի 4-ին նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%։

  • 4 անձ ձերբակալվել է էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստ…

    ‼️ 4 անձ ձերբակալվել է էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում. Հակակոռուպցիոն կոմիտե
    📌 Factor TV-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ այսօր՝ 07։30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։
    📌 Factor-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։
    ‼️ «Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- նշել է Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

  • Երկրաշարժ է տեղի ունեցել Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք: Օջախի 10 կմ խորու…

    ‼️ Երկրաշարժ է տեղի ունեցել Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք:
    🔸 Օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է այսօր՝ ժամը 11։54-ին:
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՀՀ փրկարար ծառայություն]

  • ՔԿ-ում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով, շուրջ 492 մլն դրա…

    💰 ՔԿ-ում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով, շուրջ 492 մլն դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
    ⚖️ Ընկերության Տնօրեն Ա. Ն.-ի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, 50 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք, իսկ նախկին տնօրեն Ս. Հ.-ն կալանավորվել է։
    ❗️ Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը «Առինջ Մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի մասին է։

  • ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը…

    ‼️ ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը:
    🗣 Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը՝ ընդգծելով, որ որոշումը կպահանջի անդամ պետությունների կոնսենսուս:
    ℹ️ Նա պարզաբանել է, որ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քվոտային պաշտոններում քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ |civilnet.am|
    ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարում, հայտարարել է Մարիա Զախարովան:

  • Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակական շրջափակու…

    🇮🇷 Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակական շրջափակումը և պատասխան քայլեր կձեռնարկի, որոնց հետևանքով կտուժի ամերիկյան զինուժը՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
    🗣 «Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը լուրջ ռիսկերի կբախվեն և զոհեր կլինեն: ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք չենք հանդուրժի սա։ Մենք երբեք թույլ չենք տա, որ երկրորդ միջանցք բացվի Հորմուզի նեղուցում»,- նշել է իրանցի պաշտոնյան։ |azatutyun.am|

  • Հրապարակվել է ՀՀ կառավարության նոր կազմը Փոխվարչապետերն ու նախարարները վերանշա…

    📌 Հրապարակվել է ՀՀ կառավարության նոր կազմը
    Փոխվարչապետերն ու նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ 🔸 Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում։ 🔸 Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է ՏԿԵ նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարարի, Համբարձում…

  • Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոս…

    🔻 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երվանդ Քոչարի փողոցում, մասնավորապես` Երվանդ Քոչար 5/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցումը կապամոնտաժվի:
    [Երևանի քաղաքապետարան]