Category: Infocom

  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ 105 պատգամավոր…

    ❗️ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
    🗳 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը, Ռուբինյանն ընտրվել է 63 կողմ, 28 դեմ ձայներով:
    ՔՊ-ն ինչպես միաձայն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում, այնպես էլ միաձայն քվեարկելու է նրա թեկնածության օգտին: 🗣 Այդ մասին ՔՊ խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

  • Պարոն Ռուբինյան, Դուք պետք է այս ամբիոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայր…

    ❗️ Պարոն Ռուբինյան, Դուք պետք է այս ամբիոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը աննախադեպ հաջողություններ է գրանցում այն կազմակերպություններում, որտեղ Կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում:
    🗣 Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ Ռուբինյանի եղբայրը նշանակվել է «Ամիո» բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնես զարգացման գլխավոր տնօրեն այն դեպքում, երբ Կառավարությունը այնտեղ 20% մասնաբաժին ունի:
    💬 Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով այս դիտարկմանը, իր եզրափակիչ ելույթում հայտնեց, որ իր եղբայրը 2007-ից աշխատում է բանկային համակարգում՝ ընդգծելով, որ 2018-ից հետո էլ շարունակել է զբաղեցնել նույն պաշտոնը. «2025թ. մի բանկից տեղափոխվել է մեկ այլ բանկ, որտեղ շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը:… Այդ բանկում պետական մասնակցությունը սկսվել է 2022 թվականից, իմ եղբայրը սկսել է աշխատել 2025 թվականից»:

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբինյա…

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբինյանի թեկնածությանը:
    🗣 Այդ մասին իր ելույթում հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
    «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը:

  • «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությ…

    ‼️ «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությանը:
    🗣 Այս մասին իր ելույթում հայտնեց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
    Այս պահին ընթանում է ԱԺ նիստը: Շարունակվում է քննարկվել ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:

  • Այս պահին ընթանում է ԱԺ նիստը: Շարունակվում է քննարկվել ԱԺ նախագահի պաշտոնում Ռ…

    🔸 Այս պահին ընթանում է ԱԺ նիստը: Շարունակվում է քննարկվել ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
    📌 Նիստին չի գրանցվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
    Լուսանկարը՝ ԱԺ, 02.08.2026

  • Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կկայանան օգոստոսի 3-ին՝ հրա…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կկայանան օգոստոսի 3-ին՝ հրաժարվելով նշել համաձայնության հասնելու որևէ վերջնաժամկետ։
    📌 Լարվածության որոշակի թուլացմանը նախորդել էր օրեր տևած ԱՄՆ-Իրան նոր հարձակումների մասին սպառնալիքների փոխանակումը։ Հարվածների աշխարհագրությունը նախորդ շաբաթ տարածվել էր նաև Կարմիր ծովում։ Թիրախավորվել էր Եգիպտոսի միջերկրածովյան օբյեկտներից մեկը։
    📌 Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտնել էր, որ չեղարկում է Իրանի դեմ նոր հարձակումը, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։ |azatutyun.am|

  • Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար: Արայիկ Հարությունյ…

    Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
    Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

  • Երեկ գիշերը 6 հրեա հարձակվել է Երուսաղեմի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակո…

    🇮🇱 Երեկ գիշերը 6 հրեա հարձակվել է Երուսաղեմի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։ Այս մասին գրել է երուսաղեմում բնակվող Կեղամ Բալյանը:
    🔸 Ըստ Բալյանի՝ «նրանք թքել են վանքի մուտքի ուղղությամբ, և երբ նկատել են, որ մի հայ կին իր տնից տեսանկարահանում է միջադեպը, քարեր են նետել նրա պատուհանի վրա՝ վիրավորական արտահայտություններ բղավելով»:
    🔸 Նրանք բերման են ենթարկվել Իսրայելի ոստիկանություն: Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել։
    Տեսանյութերը՝ Բալյանի X-ի էջից

  • Ամերիկացի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Թալեբը հայտարա…

    ‼️ Ամերիկացի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջան մեկնելու հրավերից՝ որպես պատճառ նշելով այնտեղ Ռուբեն Վարդանյանի բանտարկության փաստը։
    💬 «Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»,- գրել է Թալեբը X սոցիալական հարթակում։ |civilnet.am|

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում երեկ ընդունել է 9-րդ գումարման ԱԺ «Ուժեղ …

    🔸 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում երեկ ընդունել է 9-րդ գումարման ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
    🗣 Կաթողիկոսն ընդգծել է, որ «հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսել է երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին»:
    📌 Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ քանի որ Կաթողիկոսը ներկա չի եղել ԱԺ անդրանիկ նիստին, իրենք են գնալու Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու: