Category: Infocom

  • Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ․ Փաշի…

    🗣 Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ․ Փաշինյանը՝ ANIF-ի մասին
    🔸 «Ու՞մ է պետք դատել, պե՞տք է դատել, թե՞ պետք չի դատել, ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ։ Պետք է համապատասխան ընթացակարգերով առաջ գնալ։ Ես դա համարում եմ նաեւ վստահության անթույլատրելի չարաշահում, անթույլատրելի, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք։ Ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ», – ասաց Փաշինյանը։
    🔸 Անդրադառնալով այս ամենի քաղաքական հետևանքներին՝ Փաշինյանը նշեց, որ նախ պիտի պարզեն դրա հաշվապահությունը․ «Սա շատ ավելի խոր վերլուծության անհրաժեշտություն ունի եւ ուսումնասիրության, եւ իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Բայց եթե քաղաքական գնահատականի մասին է, քաղաքական գնահատականը՝ ձախողում է եւ խայտառակություն»։

  • Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, …

    🗣 Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, դա քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան
    📌 «ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք, ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել։ Անկախ նրանից Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում [հարցը], մենք ենք բարձրացնում», – ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ թեման անխուսափելիորեն լինելու է քննարկումների տիրույթում եւ կողմերից ամեն մեկն «իր փաստարկներով գնալու է»։

  • Ռուսաստանը իհարկե պրոցեսի [ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի -խմբ․] հետ կա…

    🇦🇲🇷🇺 Ռուսաստանը իհարկե պրոցեսի [ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի -խմբ․] հետ կապված որոշակի անհանգստություններ ունի, բայց մեր հարաբերությունները և խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքի լեզվով․ Փաշինյան
    Այս մասին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք եղե՞լ են սպառնալիքներ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց պաշտոնապես մեկնարկելու դեպքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք:
    🗣 «Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է, այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»:

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հ…

    🇦🇲⚽️ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին․ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան 🗣 «Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք չենք ուզում հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ…

  • ՈՒզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բ…

    ❗️ ՈՒզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ նշելով, որ համաձայն են լուծարմանը՝ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող Ֆորմատի իմաստ էլ չկա։
    📌 Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի համար ՄԽ լուծարումը կարող է նշանակել կանաչ լույս՝ Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ խորացնելու համար, ապա ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։
    🗣 Նա նշում է, որ հիմքեր կան՝ մտածելու Ադրբեջանի նման մտադրության մասին։ Փաշինյանի խոսքով՝ Արեւմտյան Ադրբեջան խոսույթը հենց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է․ «Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ը անվանում է Արեւմտյան Ադրբեջան, այլեւ համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձեւակերպումներ են դրած, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպությունը, այլեւ այդ խոսույթը օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, առնվազն 60%-ով չի ճանաչում»։

  • Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։ [ՀՀ վարչապետ Նիկո…

    ❗️ Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • Խոսելով համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական որոշակի ծախսերի՝ մի…

    💬 Խոսելով համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական որոշակի ծախսերի՝ մինչեւ 100 հազար դրամ վերադարձի հնարավորության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերադարձի ենթակա ծախսեր են, օրինակ, ատամնաբուժական ծառայությունը, երգի, պարի, լեզվի, ֆուտբոլի եւ այլ սպորտաձեւերի վճարովի դասերը։
    Հարկ է նշել, սակայն, որ ՀՀ-ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ առանձին բժշկական ծառայությունների ծախսերը վերադարձի ենթակա չեն։
    📄 Ինչ վերաբերում է արվեստի, սպորտի տարբեր ուղղությունների եւ լեզվի դասընթացներին, այդ ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն, դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։
    📎 Կարդալ ավելին

    Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

  • Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։[ՀՀ վարչապետ Նիկոլ …

    ❗️ Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում․ …

    🇷🇺 Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով 🗣 «Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, եթե հարցը դիտարկենք հիպոթետիկ հարթության մեջ, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ…

  • Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լ…

    📣 Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լեմկինի ինստիտուտ 🔸 «Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների…