Category: Infocom

  • Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդի…

    📣 Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
    🗣 Հանդիպման ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը։

  • Գեղամ Մանուկյանը ԱԱԾ տնօրենին հարցում է ուղղել՝ պարզելու, թե ինչպես են Ռոբերտ Ք…

    📣 Գեղամ Մանուկյանը ԱԱԾ տնօրենին հարցում է ուղղել՝ պարզելու, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց»-ում արված կադրերը հայտնվել «Հայկական ժամանակ»-ում։
    🗣 «Հայաստան» դաշինքի պատգամավորը նշել է, որ կադրերը հատուկ վերահսկվող տարածքից են, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված։
    📌 «Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն», — նշել է նա։
    🔶 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը: 📌 Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։ 🗣 «Հերթական ապօրինությունն է այս իշխանությունների…

  • ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին, …

    🎓 ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին, պահանջում են մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը ԺՊ նշանակել նախկին տնօրեն Կարեն Պետրոսյանին։
    📣 «ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:
    🗣 Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում», -նշված է հայտարարության մեջ։

  • Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստ…

    🇪🇺 Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։
    📣 Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա` փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է Հայաստանի ժողովրդի կողմից վերջին ընտրություններում։
    🗣 Նա հայտնել է, որ հանդիպել է  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը ԵՄ անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ցույց տալով  իր համերաշխությունը։ |armenpress.am|

  • Ալեն Սիմոնյանն օրենսդրական 3 նախաձեռնության մասին է հայտարարել․ նրա կարծիքով՝ ա…

    📣 Ալեն Սիմոնյանն օրենսդրական 3 նախաձեռնության մասին է հայտարարել․ նրա կարծիքով՝ այս գումարման ԱԺ-ն կհասցնի կքվեարկել դրանց համար։
    💵 Առաջին նախաձեռնությամբ առաջարկվում է ընտրակաշառք տալու համար պատիժը սահմանել մինչև 10 տարվա ազատազրկում՝ ներկայիս մինչև 8 տարվա փոխարեն։ Ընտրակաշառք վերցնելու համար նախկինում նախատեսված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում։
    🇦🇲 ԱԺ օրակարգ կբերվի նաև բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն։
    📃 3-րդ նախաձեռնությամբ նախատեսվում է փոփոխել պատգամավորների երդման տեքստը։ ԱԺ նախագահի խոսքով՝ պատգամավորների երդման նոր տեքստը կլինի ավելի համահունչ այսօրվա իրականությանը, Հայաստանի պետականությանը և գործող օրենսդրությանը։

  • Ռուսաստանը հայտարարել է, որ որ չի հարվածել Կիևի պատմական Կիև-Պեչորյան մայրավանք…

    📣🇷🇺 Ռուսաստանը հայտարարել է, որ որ չի հարվածել Կիևի պատմական Կիև-Պեչորյան մայրավանքին։
    🗣 ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հաստատված տվյալներ ունեն, ըստ որոնց՝ հարվածները հասցվել են ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի կողմից։
    📌 «Համակարգի անսարքության պատճառներից մեկը կարող էր լինել Արևմտյան երկրների կողմից Կիևի ռեժիմին ժամկետանց հրթիռների փոխանցումը», — ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ |armenpress.am|
    🇷🇺🇺🇦 Գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական լայնածավալ ավիահարվածներից հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հոգևոր և պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում: ◾️ Կիևի իշխանությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել: 💬

  • Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին․ մենք անկախ և ինքնիշխան ազգ ենք. Իսրայելի ազգային…

    🇮🇱 Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին․ մենք անկախ և ինքնիշխան ազգ ենք. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիր
    📣 Բեն-Գվիրը նշել է, որ Իսրայելը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը և շնորհակալ է նախագահ Թրամփին, բայց անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով բացառապես հրեական պետության շահերի վրա։
    🗣 Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նույնպես նշել է՝ դուրս չեն գալու հարավային Լիբանանից․ «Վարչապետ Նեթանյահուն և ես վարում ենք հստակ քաղաքականություն, ըստ որի Իսրայելի պաշտպանական ուժերը կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում»։
    🇮🇱🇺🇸 Նեթանյահուն Թրամփին ասել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի՝ Լիբանանին վերաբերող կետը: 🗞 Այս մասին գրում է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին: 📌 Ըստ…

  • Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով քաղաքապետարանն այլ ուղեգծեր է առաջարկում, որ…

    🚧 Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով քաղաքապետարանն այլ ուղեգծեր է առաջարկում, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
    Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերի…

    ‼️ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերին վերաբերող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին
    🔸 «Կոմիտեում նախնական ամփոփվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները:
    🔸 Դրանց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով
    հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- հայտնում են Կոմիտեից:
    Էկրանանկարը՝ միջնորդության փաստաթղթից

  • Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը: «…

    🇦🇲 Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը:
    💬 «Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,- X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |azatutyun.am|
    Mehr-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը.