Category: Infocom

  • Նեթանյահուն Թրամփին ասել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն …

    🇮🇱🇺🇸 Նեթանյահուն Թրամփին ասել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի՝ Լիբանանին վերաբերող կետը:
    🗞 Այս մասին գրում է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին:
    📌 Ըստ տեղեկությունների՝ Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայումս զբաղեցրած դիրքերում և կշարունակի գործել «Հեզբոլլահ» շարժման կողմից եկող սպառնալիքի դեմ, ներառյալ ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և Իսրայելի վրա ցանկացած հարձակմանն արձագանքելը։ |tert.am|
    Mehr-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը.

  • ԿԸՀ-ն մեկնաբանել է 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո…

    📣 ԿԸՀ-ն մեկնաբանել է 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու հարցը:
    🔸 «Մասնակի վերաքվեարկության դեպքում մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։
    🔸 Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։
    🔸 Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը»,- ասվում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության մեջ:

  • Գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական լայնածավալ ավիահարվածներից հրդեհ է բռնկվել Ուկ…

    🇷🇺🇺🇦 Գիշերը Կիևի ուղղությամբ ռուսական լայնածավալ ավիահարվածներից հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հոգևոր և պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում:
    ◾️ Կիևի իշխանությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել:
    💬 Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ Կիևի կենտրոնում գտնվող Պեչորյան վանական համալիրը, որը հիմնադրվել է 1051թ. և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ուղղակի հարձակման հետևանքով լուրջ վնասներ է կրել: |azatutyun.am|
  • Իրանական Mehr-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը. 1․…

    🇮🇷🤝🇺🇸 Իրանական Mehr-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը.

    1․ Ռազմական գործողությունների հրատապ և անժամկետ ​​դադարեցում բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լիբանանում։
    2․ ԱՄՆ երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու և երկրի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ։
    3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում 30 օրվա ընթացքում։
    4․ ԱՄՆ ԶՈՒ դուրսբերում Իրանի մերձակա տարածքներից։
    5․ Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում։
    6․ Իրանական նավթի արտահանման սահմանափակումների դադարեցում։
    7․ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատրաստում են 300 միլիարդ դոլարի ծրագիր՝ Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։
    8․ Վերջնական համաձայնագիր պատրաստելու համար 60-օրյա ժամկետով բանակցություններ։
    9․ Թեհրանի հանձնառություն՝ հրաժարվելու միջուկային զենքի արտադրությունից։
    10․ Վաշինգտոնի պարտավորությունը՝ բանակցությունների ընթացքում լրացուցիչ պատժամիջոցներ չկիրառելու կամ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը չմեծացնելու վերաբերյալ։
    11․ Իրանի 24 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցում։
    12․ Համաձայնագրերի կատարման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում;
    13․ Վերջնական համաձայնագրի հաստատում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
    14․ Վերջնական բանակցությունները կսկսվեն միայն Իրանի սառեցված ակտիվների կեսի ապասառեցման, նավթային պատժամիջոցների մեղմացման և ծովային շրջափակման վերացման պարագայում։ |1lurer.am|

  • «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդա…

    🔶 «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը:
    📌 Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։
    🗣 «Հերթական ապօրինությունն է այս իշխանությունների կողմից։ […] Նման բան անելու համար պետք է որևէ նոր մեղադրանք առաջադրվի, իսկ առավել ևս այս փուլում դրա համար պետք է լինի ԿԸՀ [թույլտվություն]»,- ասել է Քոչարյանը։
    🔹 Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից։

  • Քաղաքական 6 կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետ վարչապետ Նիկոլ Փաշ…

    🔸 Քաղաքական 6 կուսակցությունների համատեղ հայտարարությունից հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում նշել է․

    🗣
    ««Եռագլուխ մաֆիան» ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով․ նա չունի և չի ունենալու, և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը, ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել «եռագլուխ մաֆիային», և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:
    📌 Եվ, ի դեպ, այս խմբակից չենք մոռացել և չենք մոռանալու կալուգացու հիմնական մարիոնետավարին՝ Սերժին: Այնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները: Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել՝ դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»։
    ❗️ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։ Այս մասին հայտարարություն են տարածել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԱԺԲ-ն։ 🔸 Նրանք պնդում…

  • ««Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամաս…

    📌««Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է»,- Ֆեյսբուքյան էջում գրել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

  • ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն…

    ❗️ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․
    🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 61 մանդատ,
    🔹 «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 28 մանդատ,
    🔻 «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
    📌 Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է երեք, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ մանդատ։

  • Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավե…

    🗳 Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
    📌 Հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների շրջանում։

  • Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազր…

    🇺🇸🇷🇺 Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան, փոխանցում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
    📌 Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել: |azatutyun.am|