Category: Infocom

  • Իրենք [ԿԸՀ-ն] վերաքվեարկություն չեն անում, դա անելու համար պետք է լինեն անկախ մ…

    🔸 Իրենք [ԿԸՀ-ն] վերաքվեարկություն չեն անում, դա անելու համար պետք է լինեն անկախ մարմին, ասել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։
    📌 «Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքներ են ներկայացվել, նույնիսկ դատական ակտը, որ ասում է՝ պետք է անել վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք, ժողովուրդ ջան, կարծում եմ` այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն»,- նշել է նա։ |tert.am|

  • ԿԸՀ-ի դիմաց հավաքին մասնակցող բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հայտարարեց, որ …

    🔹 ԿԸՀ-ի դիմաց հավաքին մասնակցող բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հայտարարեց, որ հացադուլ է սկսում, մինչև նոր ընտրություններ կնշանակվեն:
    🗣 «Իրավունք չունեն մեր ձայնը խլել»,- նշեց Հակոբկոխյանը։

  • Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ դրա՝ ԱԺ ը…

    🗳 Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ դրա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ գրանցվել է հետևյալ պատկերը․
    🔸«Ուժեղ Հայաստան»՝ 23,271%
    🔹 «Բարգավաճ Հայաստան»՝ 3,989%
    🔻 «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,745%
    ◻️ «Հայաստան» դաշինք — 9,923%

  • Ծննդյան շնորհավորանքներ մեծ առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ Դոնալդ Թրամփին: Ձեր ո…

    🇺🇸🇦🇲 Ծննդյան շնորհավորանքներ մեծ առաջնորդին և սիրելի ընկերոջը՝ Դոնալդ Թրամփին: Ձեր ուժեղ առաջնորդությունը և համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան ​​կրկին մեծ դարձնել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Մենք բարձր ենք գնահատում օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովում Ձեր ունեցած դերը։
    🔹 Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն»,- նշված է Փաշինյանի գրառման մեջ։

  • Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար …

    ❗️🇦🇲🇦🇿 Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
    📌 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
    🔸 Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:
    [ՀՀ ԱԽ]

  • 2026 թվականի ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդա…

    🌊 2026 թվականի ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով:
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյան]

  • Թեհրանը վերջնական որոշում չի կայացրել Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի վերաբ…

    🇮🇷 Թեհրանը վերջնական որոշում չի կայացրել Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ քննարկվող համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։
    📢 «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ չի կայացրել և չի հայտարարել բանակցությունների ընթացքում առաջարկված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ իր վերջնական որոշումը», – հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «իրանական բանակցային թիմին մոտ գտնվող լավատեղյակ աղբյուրին»: |azatutyun.am|
    🇺🇸 «[Իրանի հետ] Գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի»,- Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ։ 🇮🇷 Ավելի վաղ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ «Իսլամաբադի…

  • Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տ…

    👮 Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը։
    🔻 Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ։ Նախաքննությունը շարունակվում է։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է …

    💨 «Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ է հրապարակել։

  • Ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից ներկայացվել են պնդումներ հայկական կ…

    🎦 Ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից ներկայացվել են պնդումներ հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների առկայության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունը հղում է անում դեռևս 1990-ականներին կնքված պայմանագրի։
    📣 «Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը»,- նշված է հայտարարությունում։
    📌 Հիմնադրամն ընդգծում է՝ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով։