Category: Infocom

  • Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտ…

    ⚖️ Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանի նկատմամբ նշանակել առավելագույն խիստ պատիժ, իսկ պաշտպանությունը միտումնավոր կամ անփութորեն ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերի առնչությամբ միջնորդություն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։
    🗣 «Պատիժ նշանաակելիս դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը , որ ՀՀ-ն ներկա պահին գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավելագույնը խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանի նկատմամբ, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ հանցանքների կատարումը»։
    📎 Կարդալ ավելին

    Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին – Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց տուժող կողմի…

  • 8-րդ դասարանի աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին: «Մայիսի …

    ‼️ 8-րդ դասարանի աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին:
    🔸 «Մայիսի 29-ին հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Պարզվել է, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։
    🔸 Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

  • Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբա…

    ‼️ Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ 🔸 Տուժածներ չկան: ‼️ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել…

  • Ռուսաստանի մարզական հավաքականները, այդ թվում՝ Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքակ…

    🇷🇺 Ռուսաստանի մարզական հավաքականները, այդ թվում՝ Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականը, չեն կարողանա մասնակցել 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):
    📌 Նշվում է, որ համապատասխան արգելքը, որը կիրառվել է Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ, մնում է ուժի մեջ: ՄՕԿ-ի հայտարարության պատճառը ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրություններն են Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի և Միջազգային հոկեյի ֆեդերացիայի (IIHF) ներկայացուցիչների միջև օլիմպիական խաղերին Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության մասին:
    🔸 ՄՕԿ-ի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Ռուսաստանից և Բելառուսից մի քանի մարզիկի թույլատրվել էր չեզոք կարգավիճակով՝ առանց ազգային ատրիբուտների, մասնակցել 2024 թվականին Փարիզի ամառային օլիմպիական խաղերին: |1lurer.am|

  • Քաղաքացին կացինը նետել է Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ․ նա ձերբակալվել է:…

    🪓 Քաղաքացին կացինը նետել է Շտապօգնության աշխատակցի ուղղությամբ․ նա ձերբակալվել է:
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել և կապված է եղել անձի մասնագիտական գործունեության հետ)։ Կատարվում է նախաքննություն։
    👨‍⚕️ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց՝ կացինը աշխատակցին չի դիպչել, այլ դռանը։

  • Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու մայիսի 26-27-ը տ…

    🇸🇰🇦🇲 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու մայիսի 26-27-ը տեղի ունեցող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովից։

  • Նախկին տնօրենը Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ…

    ❗️Նախկին տնօրենը Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս։
    🔸 Անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, 2013 թվականի օգոստոսի 30-ին հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր և օգտագործելով իր՝ տնօրենի պաշտոնից բխող հեղինակությունն ու ճանաչումը՝ գիտատեխնիկական համագործակցության աշխատանքների կատարման պայմանագրեր է կնքել ընկերության հետ:
    🔸 Պայմանագրերի գործողության ընթացքում ընկերությունը ԱՁ-ին փոխանցել է 266 մլն 857 հզր 762 ՀՀ դրամ, որից Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը 2013-2024 թվականների ընթացքում ստացել է 78 մլն 511 հզր 385 ՀՀ դրամ գումարի չափով եկամուտ՝ այն տնօրինելով սեփական կարիքների համար:
    📌 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասից վերականգնվել է 19 մլն ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած չափով արգելանք է դրվել վերջինիս շարժական և անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Գործադիրը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատ…

    Գործադիրը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:
    Առաջարկվում է.
    Սահմանել կրճատ ժամկետով ծառայությունը: Մեկ ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ, չորս ամիս՝18 մլն դրամ։
    📈 Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32-ը՝ 27-ի փոխարեն:
    💰 Սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է, երբ քաղաքացին մեկնում է ծառայության կամ դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից հօգուտ պետբյուջեի վճարման միջոցով։
    📌 Նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովում ընդունվելուց հետո միայն:

  • Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այ…

    🇷🇺🗣 Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից:
    📌 Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն տրամաբանությամբ, որ այդ համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը կամ չլինի աշխարհաքաղաքական խաղերի համար, ինչը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել:
    ‼️ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգի:
    [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ]

  • Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այ…

    🇷🇺🗣 Համոզված ենք՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից:
    📌 Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ, այն տրամաբանությամբ, որ այդ համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարհմանը կամ չլինի աշխարհաքաղաքական խաղերի համար, ինչը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել:
    ‼️ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց թաքնված օրակարգի:
    [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ]