Category: Infocom

  • ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։ Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստան…

    🇷🇺🇦🇿 ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել։
    🗣 Ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։
    📌 Այս կապակցությամբ ռուսական կողմը տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ»։
    📌 Նշվում է, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և դեսպանը քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:|1lurer.am|

  • Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվո…

    🗣 Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:
    🔸 ՀՀ զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին։
    [ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ]

  • Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակի…

    🗣 Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակԱլեն Սիմոնյանի ուղերձը
    📌 Ուղերձում նշված է, որ ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով:

  • Սահմանին իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորությու…

    🗣 Սահմանին իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կուտակումներ չկան ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
    🔸 Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ «Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»։

  • Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաննե…

    🗣 Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը․ Կաթողիկոսի ուղերձը

    🔸 «Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
    🔸 Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»։

  • Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը այլ …

    🪖 Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է։
    🔸 Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
    📌 Ինչպես հայտնում է «Ազատությունը», լրագրողներին թույլ չի տրվել պաշտոնյաներին մոտենալ և հարցեր ուղղել։ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել է մինչ այն պահը, երբ կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ հեռանան պանթեոնից:

  • «Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞»,– այսպես ընդմիջվեց Խուռհատ սարի գոր…

    🗣 «Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞»,– այսպես ընդմիջվեց Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ Արմենուհի Գալստյանի հարցաքննությունը,– «հազիվ մի տեղ հարցնում են՝ Ձեր էրեխուն ի՞նչ է եղել, ես չգիտեմ՝ ուր գնամ, էլ որ դատարան», – ասաց նա։
    ⚖️ Որդեկորույս մայրը ցավով նշեց, որ երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են իրենց ձեռքը վերցնում քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքը․ «Պարո՛ն դատավոր, արդեն երկրորդ գործն են ամուսնուս վրա հարուցում․․․ Ես սարի նման, սպորտսմեն տղա եմ տվել, էսօր եկել, աղաչում եմ, որ ասեն՝ իմ էրեխեն ինչից է զոհվել, հետն էլ սաղ օրը դատարաններում եմ․․․ Էսպես, ախր, չի կարելի։ Մենք մեր էրեխուն ուրախ–զվարթ ծառայության ենք ուղարկել, որ հայրենիքին պիտանի լինի, ոչ թե որ հետո սպանեն, դավաճանեն, վերջում էլ ծնողներին դատեն»,– դատարանում նշեց զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի մայրը։
    📎 Կարդալ ավելին

    «Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

  • Բաքվի դատարանում այսօր շարունակվել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան…

    🇦🇿⚖️ Բաքվի դատարանում այսօր շարունակվել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունները։ 🇦🇲🗣 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Բաքուն փորձում…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:
    📌 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: [ՀՀ կառավարություն]

  • ԵՄ խորհուրդը կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյան…

    🇪🇺🇬🇪 ԵՄ խորհուրդը կասեցնում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար։
    🗣 «Հիմնարար իրավունքները և ժողովրդավարական արժեքները ԵՄ ինտեգրման հիմնական սկզբունքներն են: Պաշտոնյաները, որոնք ներկայացնում են մի երկիր, որը ոտնահարում է այդ արժեքները, չպետք է օգուտ քաղեն ԵՄ ավելի հեշտ մուտքից», – նշվում է Խորհրդի հաղորդագրության մեջ:
    📌 Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական անձնագրեր կշարունակեն օգտվել վիզայի արտոնությունից։