Category: Infocom

  • Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փ…

    🇫🇷🇦🇿 Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։
    🔸 Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։ |azatutyun.am|

  • Վրաստանի քաղաքացիների մասին միլիոնավոր տվյալներ պարունակող տվյալների բազան հայտ…

    🇬🇪 Վրաստանի քաղաքացիների մասին միլիոնավոր տվյալներ պարունակող տվյալների բազան հայտնվել է «ամպային սերվերում», այնուհետև առեղծվածային կերպով անհետացել։ Cybernews-ը նշում է, որ գաղտնի անձնական տվյալների արտահոսքը պոտենցիալ թիրախ է դարձնում չարամիտ գործող անձանց համար:
    🗣 «Տվյալները, ըստ երևույթին, հավաքվել կամ համախմբվել են բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ պետական ​​կամ առևտրային տվյալների հավաքածուներից և համարների նույնականացման ծառայություններից», – նշում է է SecurityDiscovery.com-ի հիմնադիրը:
    📌 Խախտման հայտնաբերումից կարճ ժամանակ անց սերվերն անջատվել է ցանցից, իսկ տվյալների հանրային հասանելիությունը սահմանափակվել է:
    🗣 «Սպառնալիքները կարող են զինել անձնական տվյալները ինչպես քաղաքական, այնպես էլ հանցավոր գործունեության համար»,- նշում է Դյաչենկոն Cybernews-ից։

  • Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար նախատեսված 3000 դրամ վճարը կհանվի․ Նի…

    ❗️Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար նախատեսված 3000 դրամ վճարը կհանվի․ Նիկոլ Փաշինյան
    🗣 «Այն, ինչ նախատեսվում է, մարդը ներդրում է անում իր կյանքի հետագա կազմակերպման համար, որովհետև հիմա կա այսպիսի մի իրադրություն, որ նույնականացման քարտ հանելու հետ կապված բարդություններ կան: Իմիջիայլոց, մենք որոշում ենք կայացրել՝ էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարները չեղարկելու ենք, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար 3000 դրամ վճար էր նախատեսված, այդ 3000 դրամը կհանենք: Բայց շատ կարևոր է, որ մարդը սա ընկալի որպես ներդրում 21-րդ դարի իր հետագա կյանքի կազմակերպման համար, որովհետև 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել»,- երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները հայտարարագրման համար պետք է էլեկտրոնային ստոագրություն ունենան։

  • Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: Թեկնածուները հինգն են՝ ավելի ք…

    🇧🇾 Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են:

    📌 Թեկնածուները հինգն են՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
    🔸 Լուկաշենկոյի ընդդիմախոսներն այս ընտրություններին չեն մասնակցում և պնդում են, թե իրական մրցակցություն չկա․ առաջադրված թեկնածուները դրածոներ են՝ զուտ ընտրության պատրանք ստեղծելու համար։ |azatutyun.am|

  • «Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ո…

    🗣 «Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին։ Մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է գետնի վրա արտահայտվի։ Եվ սա բխում է ՀՀ շահերից։
    🔸 Եթե այդպիսի իրավիճակներ ծագեն, դա հնարավոր է անել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, որ էս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում ա, բայց սահամանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ էս տարածքը կարելի ա փոխանակել էս տարածքի հետ։ Հանձնաժողովները կարո՞ղ են դա անել։ Ոչ, չեն կարող դա անել։ Կարո՞ղ են առաջարկել։ Տեսականորեն՝ այո։ Հիմա միանգամից ասեմ, որ էդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ։ Բայց եթե այդպիսի վիճակ կծագի, ու եթե կառավարությունը ընդունելի համարի, պիտի գա ժողովրդի մոտ ու ասի՝ ժողովուրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք էս տարբերակով, թե՞ չգնանք։ Ժողովուրդը կորոշի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

  • Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բաքվում գտնվող հայ գերիների թեմային, նշեց, որ հե…

    ❗️ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բաքվում գտնվող հայ գերիների թեմային, նշեց, որ հետախուզական տեղեկություններ կան, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն։
    🗣 «Ես որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում էնտեղ գտնվող [խմբ,- Բաքվում]։ Եվ ընդհակառակը, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլ նաև օգտագործվելու է ու օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

  • «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք …

    🗣🗻 «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի ու մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ: [..․.] Մենք չենք կարող Արարատի դիսկուրսի ներքո ունենալ մարտունակ բանակ։ Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։ Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետները անցած զենքեր, ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք, մեկ է, չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Եվ էս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

  • «Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խ…

    🗣 «Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել [․․․․], ու դրա կարևորագույն հատվածը սկսվում է լեզվակռվից, ու շատ դեպքերում այդ ուժերը փորձում են մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, և ավանդաբար մենք էդ տրամաբանության մեջ էլ եղել ենք, և այն օգտագործվել է տարածաշրջանը պայթեցնելու համար։ Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք թույլ չտանք էսկալացիա, և մենք ստեղծենք ու արձագանքենք ամեն ինչին էնպես, որը բացառի էսկալացիան կամ պատերազմը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Նա նաև անդրադարձել է արտահերթ ընտրություններին վերաբերող խոսակցություններին և նշել՝ արտահերթ ընտրությունններ չեն պլանավորում իրականացնել։

  • Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի ադրբեջանական ռ…

    ❗️Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի ադրբեջանական ռեժիմին մարդու իրավունքների խախտումների համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը:
    🗣 «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները ներկայումս գտնվում են դռնփակ դատավարության մեջ: Չկա պատշաճ ընթացակարգ: Մամուլի մուտքը թույլատրված չէ»,- գրել է նա Ֆեյսբուքում:

  • Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկր…

    🇺🇦🇦🇿 Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
    📌 Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ:
    🗣 «Մենք նրա հետ խոսել ենք, որպեսզի նա կարողանա արտահանել [Ուկրաինայի տարածքով]։ Նա արդեն իր գազը արտահանում է բազմաթիվ երկրներ։ Մենք կարող ենք օգտագործել նաև մեր ենթակառուցվածքները, եթե Արևելյան Եվրոպայում այլ երկրները նույնպես գազի կարիք ունեն, այլ ոչ թե ռուսական գազի»,- նախագահ Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։ |azatutyun.am|