Category: Infocom

  • Մահացել է լրագրող, հաղորդավար Արմեն Դուլյանը։ Նա 71 տարեկան էր։ Կիրակի երեկոյան …

    Մահացել է լրագրող, հաղորդավար Արմեն Դուլյանը։
    Նա 71 տարեկան էր։ Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։|arm.sputniknews.ru|

  • ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զար…

    🇦🇲🇸🇾 ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Սիրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

    🗣 Վահան Կոստանյանը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
    📌 Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերի:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային …

    💰 Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43%:
    📱 Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է, որի վճարած հարկերը հասել են 66,7 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 46,1 մլրդ դրամի փոխարեն։
    🥉 Երրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ տոբակո»-ն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ վճարելով 63,5 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվանից 15%-ով ավելի:
    ⛽️ «Գազպրոմ Արմենիա»-ն, չնայած հարկային վճարումների որոշակի նվազմանը, պահպանել է իր դիրքերը քառյակում՝ վճարելով 46,9 մլրդ դրամ, իսկ նախորդ տարի՝ 48,5 մլրդ դրամ։
    🛋 «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր «Փրիթի ուեյ»-ը եզրափակում է հնգյակը՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերով։
    📍 Առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։
    [ՊԵԿ] |civilnet.am|

  • Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում պայթյուն է տեղի…

    🔥 Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց կայանված ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել:
    🔸 «Կորյունի փողոցում վթար է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է գազի բալոնը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, 1 անձ հոսպիտալացվել է»,- 1lurer.am-ի հետ զրույցում ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

  • ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է հատուկ օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Միջազգայ…

    🇺🇸⚖️ ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է հատուկ օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Միջազգային քրեական դատարանի դեմ։
    Նախաձեռնությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել յուրաքանչյուր օտարերկրյա անձի նկատմամբ, որը համարվում է ՄՔԴ-ին ուղղակիորեն մասնակցած կամ օժանդակող, այդ թվում՝ Իսրայելի նախագահի դեմ հետաքննություն, ձերբակալություն, կալանավորում կամ դատավարություն իրականացնելու գործընթացում։ Պատժամիջոցները ներառում են՝
    🔸 Գույքի արգելափակում, որն արգելում է ԱՄՆ իրավասության տակ գտնվող գույքի հետ գործարքները,
    🔸 Վիզաների սահմանափակում, ինչը նշանակում է մուտքի մերժում ԱՄՆ:
    🇦🇲 Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը, անդրադառնալով Հայաստանի համար ՄՔԴ-ի դեմ գործողությունների հետևանքներին, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը կամ նմանատիպ դատարանները չեն լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, սակայն դրանք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար և օգնել Ադրբեջանի հետ բանակցություններում նվազագույն շեմ սահմանելու մեջ։
    🗣 Նրա խոսքով՝ իրավունքը շարունակում է մնալ ուժի մեջ։ Քաղաքական պայմաններն ու առաջնահերթությունները կարող են փոխվել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից և իրավունքներից։civilnet.am|

  • Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությու…

    🇪🇺🇭🇺🇧🇾 Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ:
    📣 Այս մասին հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։
    🔸 Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

  • Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: Թեկնածուները հինգն են՝ ավելի…

    🇧🇾 Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են: 📌 Թեկնածուները հինգն են՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար…

  • Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր …

    Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը:
    [ՊՆ մամուլի քարտուղար]

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին…

    🇦🇲🇮🇳 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:

    🗣 «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա:
    📌 Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները», – նշված է ուղերձում։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • ՄԻՊ-ի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հ…

    ❗️ՄԻՊ-ի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում:
    📌 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի բացառապես երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:
    🔸 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից, միաժամանակ, խիստ կարևորում է պետական իրավասու մարնինների, այդ թվում` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից:
    [ՄԻՊ]