Category: Infocom

  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, յութուբում հաղորդման հեղինակ Էդգա…

    ❗️Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, յութուբում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանը մեղքը չի ընդունում, չբացակայելու ստորագրություն է տվել: 🗣 «Հիմնական խնդիրը կապված է ադրբեջանական սահմանային հանձնաժողովների կանոնակարգի Սահմանադրական դատարանում…

  • Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ «Թե կո…

    ❗️Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։
    🗣 «Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,- այս մասին հայտնել է ՊՆ խոսնակը: |factor.am|

  • Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար՝…

    🔸 Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար՝ Քրեական օրենսգրքի 490 հոդվածով (Դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի […] մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն…

  • Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասար…

    Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում
    🔸 Ինքնության հարցերն ու գիտությունը,
    🔸 միջազգային ամսագրերում գաղութացման վտանգն ու հայերեն տպագրությունների խնդիրները,
    🔸 ակադեմիական ազատությունն ու բարեվարքության խնդիրները։
    🔸 «Գիտուժ» նախաձեռնության «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը միավորել էր հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչներին։

  • Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցովԿ…

    Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով
    🔸Կիրառական խնդիրներ, որոնք կառավարությունը կարող է պատվիրակել հումանիտար և հասարակագիտական ուղղությունների գիտնականներին,
    🔸 հետազոտական թեմաներ, որոնք կարևոր են հատկապես հետպատերազմական իրականությունում,
    🔸 խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ինչպես կառավարությունից, այնպես էլ գիտական համայնքից։
    🔸 «Գիտուժ» նախաձեռնության «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը միավորել էր հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչներին։

  • Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վե…

    ❗️Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
    📌 Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Երևանի քաղաքապետարանից «Հետք» լրատվամիջոցին տրամադրել են փաստաթուղթ, որը սահմանո…

    ❗️Երևանի քաղաքապետարանից «Հետք» լրատվամիջոցին տրամադրել են փաստաթուղթ, որը սահմանում է քաղաքում օդի աղտոտման հինգ հիմնական աղբյուր՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում և աղբավայր։
    📌 Քառամյա ծրագիրը բաժանված է փուլերի, որտեղ առաջին տարում նախատեսվում են հիմնականում ուսումնասիրություններ, վերահսկողության խստացում ու չափորոշիչների սահմանում, հաջորդ տարիներին՝ ավելի կոնկրետ գործողություններ։
    🔸 Սկզբնական փուլում նախատեսվում է զարգացնել օդի որակի մոնիթորինգային համակարգը։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը, որը երկու ավտոմատ դիտակայան է ձեռք բերել, որոնք մայրաքաղաքում պիտի տեղադրվեն այս տարվա առաջին եռամսյակում։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ցանցը կհամալրվի ևս 3 դիտակայանով։
    📌 Խիստ չափորոշիչներ պիտի սահմանվեն շինարարության և տրանսպորտային միջոցների արտանետումների նկատմամբ։ Ծրագրի առանցքային կետերից է քաղաքի կենտրոնական հատվածներում տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը, որը նախատեսվում է իրականացնել բոլոր չորս տարիների ընթացքում։
    🔗 Կարդալ ավելին

  • «Ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտ…

    ❗️«Ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար», — հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Խոջալուի շրջանում ականի պայթյունից ևս մեկ բնակիչ է վիրավորվել, և որ «ականի պայթյունից այդ շրջանում՝ 2020-ի պատերազմի ավարտից ի վեր զոհերի թիվը հասցել է 383-ի»։
    🗣 «Հաշվի առնելով հումանիտար լուրջ հետևանքները և ականների շարունակական առկայությունը, որ խոչընդոտում է խաղաղության և հաշտեցման ջանքերին, Ադրբեջանն ակնկալում է միջազգային հանրության համարժեք քաղաքական և գործնական աջակցությունն՝ ականազերծման գործում», — ասված է հայտարարությունում: |azatutyun.am|

  • Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակությա…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը: «Ազատություն» ռադիոկայանին պատգամավորը հայտնել է, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից:
    🗣 «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», — ասել է ընդդիմադիր պատգամավորը։

  • Երևանում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը …

    🌨 Երևանում փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    📌 Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    [ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ]