Category: Infocom

  • Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դր…

    💰 Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ:
    📍 Հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ [և այլ գործողություններ են իրականացրել]:
    💻 Կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ կատարել են համակարգչային հափշտակություններ: Կազմակերպության անդամները տուժողներին ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:
    ⚖️ Հանցավոր կազմակերպության 2 ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: [ՔԿ]

  • Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր…

    🇦🇲 Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում:
    📣 Այս մասին ասվում է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. տարեկան զեկույցում, որը հրապարակել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը:
    💬 «Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։ Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները»,- նշվում է զեկույցում:

  • ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների հայտարարագրման մասով սահմանվել է շե…

    ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների հայտարարագրման մասով սահմանվել է շեմ՝ [միանվագ] 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ ❗️ Նվազեցվող եկամուտներ են նվիրատվությունները, փոխառությունները…

  • Կալիֆոռնիայում անտառային հրդեհների նոր ալիք է: Հրդեհ է բռնկվել Լոս Անջելեսից հյ…

    🇺🇸🔥 Կալիֆոռնիայում անտառային հրդեհների նոր ալիք է: Հրդեհ է բռնկվել Լոս Անջելեսից հյուսիս գտնվող լեռներում՝ այրելով ավելի քան 39 քառակուսի կիլոմետր տարածք՝ ծառեր և թփուտներ:
    Լուսանկարը՝ AFP / Լոս Անջելեսի հյուսիսարևմտյան հատված, 22.01.2025

  • Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հ…

    🇹🇷🔥 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ավելի քան 50 մարդ այրվածքներ են ստացել։ 📌 Քարթալքայայի հյուրանոցում 238 մարդ է եղել, շատերն ստիպված են եղել ցած նետվել պատուհաններից։ 📌 Հրդեհի բռնկման պատճառները…

  • Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդա…

    👨‍⚖️ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է։ 📌Առավոտյան մեկնարկած և մինչև աշխատանքային օրվա ավարտ տևած դատական նիստի ընթացքում որոշվել է երեք ամսով երկարաձգել…

  • Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ…

    🇦🇲🇰🇬 Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:
    🤝
    ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: [ՀՀ ԱԳՆ]

  • Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ…

    🇦🇲🇬🇧🇦🇿 Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից՝ կապված երկրների միջև հակամարտության հետ։ Առանձին նշված է, որ պետք է խուսափել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով երթևեկելուց՝ կապված ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությամբ։
    📌 Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Արարատ Միրզոյանը մեկնաբանեց Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը և նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերից ճանապարհի վերաբերյալ հայտարարություն եղել է, սակայն եղած կարգը նորից թարմացվել է։
    🗣 «Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները։ Իրականում մեղմացում կա Հայաստանի վերաբերյալ արվող ռեկոմենդացիաների մասով։ Ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանի վերաբերյալ հատվածից»,– ասաց նախարարը։

  • Երևանում Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապա…

    🚗 Երևանում Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը հունվարի 22-ին ժամը 24:00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի ։
    [Երևանի քաղաքապետարան]

  • Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ …

    ❗️Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում:
    📢 «Խնդրում ենք զգոն լինել և որևէ տվյալ չտրամադրել հեռախոսային կամ սոցհարթակներով ուղղված հարցերի դեպքում:
    Ֆինանսական կառույցները տիրապետում են համապատասխան տվյալների՝ նման հարցումների անհրաժեշտություն չկա»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: