Category: Infocom

  • Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները,…

    ❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքի 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ դարձյալ տեղամասի փակվելուց հետո արձանագրվել էր զինվորականների քվեարկության դեպք։
    📣 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։ 🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է՝ ժամը 20։25 Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել.…

  • Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքում գտնվող 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյ…

    ❗️Անվավեր են ճանաչվել նաեւ Սյունիքում գտնվող 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
    📄 Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հունիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 📌 Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում խախտումներ են արձանագրվել։

  • Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտ…

    📣 Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    📌 Նա նշել է, որ այժմ իրականացվում են ճանապարհի բացման աշխատանքներ։
    ⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

  • Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է …

    ⚡️ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։

  • Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ա…

    🔸 Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման որոշման մեջ։
    🗣 «Ես կոնկրետ ԵՊՀ-ի ղեկավարությանն այնքան էլ չեմ մեղադրում, որովհետև չեմ կարծում, որ դա իրենց անձնական նախաձեռնությունն է, այլ, հավատացնում եմ ձեզ՝ դա ընդհանուր կենտրոնից ղեկավարվող պետական քաղաքականություն է, որը հրահանգի ձևով իջեցվում է բոլոր ռեկտորների վրա: Սա կենտրոնացված ավտորիտարիզմ է։ Եթե հնարավոր չի անձին պախարակել և անձի վրա գտնել որևէ կոմպրոմատ, իսկ իմ դեպքում դա շատ բարդ է՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ կոռուպցիոն բաղադրիչներով, և՛ ընդհանուր առմամբ պահվածքի տեսանկյունից, այդ ժամանակ մտնում է ներս ամենաանմեղ և ամենահավանական տարբերակը՝ կառուցվածքային ստորաբաժանումը»,- նշել է Սեդրակյանը։ |factor.am|
    📌 Ավելի վաղ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժ/պ-ին տեղեկացրել են ամբիոնի լուծարման որոշման մասին։

  • «Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել պատմության կամ մշակույթի …

    ❗️«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, Factor.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։
    📌 Այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։
    🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վրդովմունք է հայտնել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման կապակցությամբ: 🔸 «Այս սրբապիղծ արարքը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և…

  • Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակու…

    🇪🇺🇦🇲 Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունում է Արթուր Օսիպյանի ազատ արձակումը:
    🗣 «Սա դրական զարգացում է: Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ գործընթացի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը Եվրամիության և Հայաստանի ընդհանուր արժեքների առանցքային մաս են կազմում։ Մենք կշարունակենք հետևել գործին», — գրել է Մարագոսը X-ում: |azatutyun.am|
    ‼️ Արտուր Օսիպյանն ազատ կարձակվի, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 📣 «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության…

  • Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլ…

    🇷🇺🇦🇲 Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։
    🍑🍅 Կառույցը նշել է, որ հունիսին Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ հայտնաբերվել է կապրյան բզեզով վարակման 3 դեպք։
    📣 «Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի անբավարար վերահսկողության մասին: Բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը»,– ընդգծել է Ռոսելխոզնադզորը:
    📌 Նշվում է՝ արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։ |arm.sputniknews.ru|

  • Հուլիսի 1-ից ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ կներդրվի, որի շնորհ…

    Հուլիսի 1-ից ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ կներդրվի, որի շնորհիվ, ըստ հիմնավորման, սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական:
    📌 Ընտանիքի եկամտի կազմի մեջ ներառվող պարբերական սոցիալական աջակցություն հանդիսացող դրամական միջոցների դեպքում կսահմանվի բացառություն՝ դրանց կազմում չդիտարկելով ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստները։
    📌 Տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սպառման սահմանաչափերը գերազանցելու հանգամանքների դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևերում կատարվել է փոփոխություն՝ դրանց համար կիրառելով մեկ միասնական սահմանաչափ՝ կիրառելով նաև ընտանիքի անդամների թվով պայմանավորված առանձնահատկություններ։
    📌 Սահմանվել է նոր կարգավորում, որով կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ գնահատող մասնագետը ըստ անհրաժեշտության նշումներ կատարելու հնարավորություն կունենա: |hetq.am|

  • Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր …

    👨‍⚖️ Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
    🗣 Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։