Category: Infocom

  • Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմ…

    ⚡️ Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։
    🕯Հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար և Ջամշլու գյուղերը։
    👷‍♂️ Վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:
    [ՀԷՑ]

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյուն…

    🔶 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    📌 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • ԱՄՆ-ն հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան խոցել է մի քանի իրանական անօդաչու թռ…

    🇺🇸 ԱՄՆ-ն հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան խոցել է մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք Հորմուզի նեղուցում թիրախավորել էին առևտրային նավերը։
    📌 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ Իրանը «արձակել է մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին»:
    🇮🇷 Իրանից այս հաղորդագրության վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չկա: |azatutyun.am|
    🇮🇷🇺🇸 Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ 📌 Շարիֆի խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում…

  • Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստ…

    🇮🇷🇺🇸 Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
    📌 Շարիֆի խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար։
    🗣 «Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այժմ»,- հավելել է նա։ |civilnet.am|
    🇮🇷🇺🇸 Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին, X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ 🗣 «Մինչև դրա վերջնական մշակումը ԶԼՄ-ները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից։ Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը…

  • ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձա…

    🥈 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն:
    📌 Սարգիսը առաջնության ընթացքում չի կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարչին Մոլենդայի հետ։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • ԿԸՀ-ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները, համաձայն որի՝ «Ռ…

    ԿԸՀ-ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքները, համաձայն որի՝
    🔸 «Ռեֆորմիստներ» -1456 քվեն նվազել է 11-ով,
    🔸 «Բոլորին դեմ եմ» — 21477 քվեն նվազել է 244-ով,
    🔸 «Ուժեղ Հայաստան» դաշինք — 340088 քվեն ավելացել է 508-ով,
    🔸 Շնորհապետական — 30807 քվեն նվազել է 117-ով,
    🔸 «Նոր ուժ» — 25624 քվեն նվազել է 21-ով,
    🔸 «Միասնության թեւեր» — 33644 նվազել է 56-ով,
    🔸 ԲՀԿ — 58378 քվեն ավելացել է 147-ով,
    🔸 ԱԺԲ — 5485 քվեն ավելացել է 5-ով,
    🔸 «Քոչարի» — 1984 ավելացել է 1-ով,
    🔸 ՀԱԿ — 3206 նվազել է 47-ով,
    🔸 «Հանրապետություն» — 15835 քվեն ավելացել է 8-ով,
    🔸 ՔԺԿ — 2679 քվեն մնացել է անփոփոխ,
    🔸 «Ժողովրդավարական համախմբում» — 5284 քվեն նվազել է 14-ով,
    🔸 ԴՕԿ — 26567 քվեն նվազել է 819-ով,
    🔸 ՔՊ — 727820 քվեն ավելացել է 1148-ով,
    🔸 «Հայաստան» դաշինք — 145113 քվեն ավելացել է 217-ով,
    🔸 Հանուն Հանրապետության — 6750 քվեն ավելացել է 18-ով,
    🔸 ԼՀԿ — 7258 քվեն ավելացել է 55-ով։
    📌 Անճշտությունների գումարային չափը 1279-ից ավելացել է 230-ով:
    📃 Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:

  • Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74…

    ‼️ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով բողոքը․ գործը փակվեց: |news.am|
    ❗️Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ: ⚖️ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ…

  • Facebook-ի, Messenger-ի և Instagram-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանում…

    ‼️ Facebook-ի, Messenger-ի և Instagram-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են։

  • Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկու…

    🌩 Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն լևոն Ազիզյանը։ 
    🌧 Գագիկ Սուրենյանը հայտնել է , որ ուժեղ կարկուտ և տեղատարափ է եղել Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում։
    Տեսանյութը՝ Գագիկ Սուրենյանի

  • Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինե…

    🚘🌉 Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։
    [Երևանի քաղաքապետարան]