Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսակա…

    🗣 Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ 

    📌 ԱԺ հարցուպատասխանին նա ներկայացրեց Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին իր այցի օրակարգը՝ նշելով, որ նախատեսված է իր մասնակցությունը պանելային քննարկումներին, ինչպես նաև հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։  
    🗣 «Ըստ ամենայնի, հանդիպում կունենամ նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը դեռ հաստատման կարիք ունի»,- նշեց նա։
    🌏 Նշենք, որ տնտեսական ֆորումը սկսվել է հունվարի 20-ից, կշարունակվի մինչեւ հունվարի 24-ը: Դավոսում է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ |armenpress.am|

  • Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատեր…

    Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատերազմական նարատիվ | Հանրագիտ
    🇦🇿 Ինչպե՞ս փոխվեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հռետորաբանությունը Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, և ինչ ազդեցություն ունեցավ դա բանակցային գործընթացի վրա։
    📃 Հայ գիտնականներ Նաիրա Սահակյանի և Անահիտ Քարտաշյանի՝ Small Wars & Insurgencies ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը Հեյդար Ալիևի ելույթների վերլուծությամբ ցույց է տալիս, թե ինչպես Արևմուտքի հետ նավթային գործարքներն ու Ալիևի նկատմամբ ներքին քաղաքական ճնշումները հանգեցրին ԵԱՀԿ-ի՝ որպես միջնորդի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և պատերազմական հռետորաբանության զարգացման։
    📚 «Ինֆոքոմի» նոր՝ «Հանրագիտ» շարքի առաջին նյութը պատմում է հայ հեղինակների հետազոտության մասին։

  • Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի նախագահ Մ…

    🇮🇷🇦🇿 Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
    🗣 Ադրբեջանի հետ համագործակցությունը կարևոր համարելով՝ Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերի հետագա ընդլայնումը կհանգեցնի երկու երկրների ռազմավարական գործընկերության։
    📌 Մուստաֆաևն իր հերթին կարևորել է վերջին ամիսներին Իրանի նոր նախագահի ղեկավարության ներքո երկու երկրների միջև նկատվող դրական փոփոխությունները: Մուստաֆաևը նաև ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում՝ նշելով, որ առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով՝ առանց արտաքին ուժերի միջամտության:|civilnet.am|

  • Խորապես վշտացած ենք Բոլու շրջանի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ …

    🇦🇲🇹🇷 Խորապես վշտացած ենք Բոլու շրջանի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ 🔸Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ [ՀՀ ԱԳՆ]

  • Տիգրան Ավինյանը հայտնել է, որ փետրվարի 11-ի ավագանու նիստին առաջարկելու են սակա…

    🚌 Տիգրան Ավինյանը հայտնել է, որ փետրվարի 11-ի ավագանու նիստին առաջարկելու են սակագների միասնական տոմսային փաթեթների հետևյալ փոփոխությունները
    ▫️«10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
    ▫️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
    ▫️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
    ▫️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
    📌 Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն», – գրել է Ավինյանը։

  • ՀՀ ԳՇ պետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավ…

    🪖🇦🇲 ՀՀ ԳՇ պետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
    📌 Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքներին, բարոյահոգեբանական վիճակին և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին։
    🇦🇿 Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օկուպացված Ստեփանակերտում հանդիպում էր ունեցել անձնակազմի հետ, որի ժամանակ վերլուծվել է հայ-ադրբեջանական «պայմանական սահմանին» տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական ​​պատրաստության գործունեությունը և զինվորական կարգապահության վիճակը։

  • «Քննիչը հարցաքննության ժամանակ ուղղորդում էր, թե՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է»․ 73 զ…

    «Քննիչը հարցաքննության ժամանակ ուղղորդում էր, թե՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է»․ 73 զինծառայողների զոհվելու գործով տուժող ⚖️ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում զոհված 73 զինծառայողների…

    ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը

  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդ…

    🏋️‍♂️ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
    📍Հրաչյա Ռոստոմյանը, որը ֆեդերացիան ղեկավարում էր 2016 թվականից, շաբաթ օրը հայտարարել էր՝ որոշում է կայացրել այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. «Կարծում եմ՝ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով»:

  • ԱԺ-ն քննարկում է ՔՊ կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված փաստաբան Ալեքսանդր Ս…

    🗣 ԱԺ-ն քննարկում է ՔՊ կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը։ 📌 Սիրունյանի՝ ՔՊ-ին անդամակցության մասին հարցին պատասխանելով՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասաց․ «Պարոն Սիրունյանը այս պահին «Քաղաքացիական…

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ…

    🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ:
    📍 ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:
    📍 Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը:
    [ՀՀ ԱԽ գրասենյակ]