Category: Makaryan News

  • Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղա…

    ❗️Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։
    Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։
    Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա։
    Իվետա Տոնոյան

  • Եթե ԲՀԿ–ի ձայների վերահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ…

    Եթե ԲՀԿ–ի ձայների վերահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյանը` իրենց անելիքների մասին
    «Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ մեկն ընտրությունն է, մյուսը՝ փողոցային պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ունենանք ԱԺ պատգամավորների մեծամասնության ձայնը, որը ստանալն ընտրություններից հետո ավելի բարդ է»,–ասաց Կարապետյանը:

  • Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս տարբեր վերլուծագանգեր և ՔՊ-ին ահավոր դեմ մամ…

    Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս տարբեր վերլուծագանգեր և ՔՊ-ին ահավոր դեմ մամուլի տեսություններ, որոնք տարատեսակ գեոպոլիտիկ և գիտաֆանտաստիկ վերլուծություններով փորձում են համոզել, թե որքան անհրաժեշտ է, որ «կրելու ենք»-ի փոխարեն այս անգամ էլ «հաղթելու ենք» արծրունյան լոզունգով ժողովրդին խաբած ընդդիմությունը գնա ու ժողովրդի փողերով ՔՊ-ի մոտ ծեծ ուտի և ընդդիմություն աշխատի:
    Իսկ գիտե՞ք, թե ինչու են ոնանք մանդատները վերցնելու և ՔՊ-ի բոլոր հակապետական ծրագրերին լեգիտիմություն հաղորդելու պրոպագանդա անում, որովհետև, եթե այդ ուժերը խորհրդարանում չլինեն, իրենք` տարատեսակ վերլուծագանգերը, մամուլի տեսություններն ու պապուլի սազանդարները ֆինանսատնտեսական մոտիվացիա չեն ունենա այլևս առաջիկա 5 տարում ևս տակից ՔՊ-ին աջակցող, վրայից ընդդիմությանը «պադդեռժկա» անող վերլուծություններ անելու և մամուլի տեսություններ արտադրելու, որ մյուսները արտատպեն…
    Ահա այսպիսի «հայրենասիրական» մոտիվացիաներ` ֆինանսանյութապաշտական թունդ «հայրենասերների» կողմից:

  • Հիշու՞մ եք, թե ոնց «Պատիվ ունեմ»-ից մի քանի պատգամավոր Սերժ Սարգսյանի ցուցումով …

    Հիշու՞մ եք, թե ոնց «Պատիվ ունեմ»-ից մի քանի պատգամավոր Սերժ Սարգսյանի ցուցումով գնացին ու ՔՊ-ի առաջադրած թեկնածու Հայկ Գրիգորյանին թաքուն ընտրեցին ԲԴԽ անդամ, ինչ է թե նա ՔԿ նախագահ եղած ժամանակ լավություն էր արել Ազատիչին կամ նման մի բան: Ու որ հարցնում էինք` չգիտեին ինչ պատասխան տային ՀՀԿ-ական «պատվախնդիրները»:
    Այ նույն կերպ հիմա է լինելու «Ուժեղ Հայաստանի», չի բացառվում` նաև «Հայաստան» դաշինքի հետ, որ մանդատները վերցնեն ու գնան ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Վախենում եք նոր գեղամնազարյաններ չգտնվե՞ն իրենց շարքերում կամ մի նոր Ազատիչ չհայտնվի՞ ու թիմից մի քանիսին «հորդորի» փակ քվեարկություններում ՔՊ-ին աջակցել, որովհետև էդ մարդը, ասենք, բանտում եղած ժամանակ էլ իրեն է աջակցել:
    Սա դեռ մի փոքր մասն է էն գործարքների, որ կարող ենք պատկերացնել առաջիկա 5 տարվա համար…

  • Էս հզորներից ի՞նչ կա, ձենները դուրս չի գալիս Գեներալի սիմուս Վաղարշակը կամ նրան …

    Էս հզորներից ի՞նչ կա, ձենները դուրս չի գալիս 😀
    Գեներալի սիմուս Վաղարշակը կամ նրան վարչապետի թեկնածու և առաջնորդ կարգած Բաբայան Վահանը ոչինչ չունե՞ն ասելու, ի վերջո, ամենաքիչ ձայն հավաքած «ուժն» են` թող մի բան ասեն իրենց բազմատասնյակ հետևորդներին, կարո՞ղ է կեղծվել են ընտրություններն ու իրենց հազարավոր ձայները գնացել են իշխանությանը:
    Բանավեճին էլ չմասնակցեցին` ինանայինք ինչ են մտածում Նիկոլի ու մյուսների մասին: Սկի չիմացանք` որ ընտրատեղամասում են ընտրում))

  • Նիկոլը Պետրոսի մոտ ընդդիմությանը հուշում է, թե ինչ պիտի անի ինքը` մանդատները վեր…

    Նիկոլը Պետրոսի մոտ ընդդիմությանը հուշում է, թե ինչ պիտի անի ինքը` մանդատները վերցնելու և իր մոտ ընդդիմություն աշխատելու փոխարեն: Լսեք, կարող է պետք գա))

  • Սեդրակիչ, լոլոներ կարդալուց առաջ, հետո և ընթացքում մի պարզ հարցի ուղիղ պատասխանե…

    Սեդրակիչ, լոլոներ կարդալուց առաջ, հետո և ընթացքում մի պարզ հարցի ուղիղ պատասխանեք` մանդատները վերցնելու՞ եք ու գնաք ՔՊ-ի մոտ մեր հարկերի հաշվին ընդդիմություն աշխատելու և մուսկուլները տնկած` ծեծ ուտելու, թե՞ էս անգամ կամքի ուժ եք ցուցաբերելու և չեք գնալու մի խորհրդարան, որը նախորդից ավելի վատն է լինելու:
    Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները. Ռոբերտ Քոչարյան Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների…

  • Էդ, որ գլուխներդ տնկած գնում եք պառլամենտ, իմացեք, որ Տիգրանաշենի, TRiPP-ի հարց …

    Էդ, որ գլուխներդ տնկած գնում եք պառլամենտ, իմացեք, որ Տիգրանաշենի, TRiPP-ի հարց է լինելու: 99.99% վստահ եմ, որ մանդատները վերցնելու են. Էդմոն Մարուքյան

  • «Բոլորին դեմ եմ»-ի հայտարարությունըՀունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունն…

    «Բոլորին դեմ եմ»-ի հայտարարությունը
    Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:
    Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են Բոլորին դեմ եմ կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով։
    Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլորին դեմ քվեարկած 21 467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք, անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ:
    Բոլորին դեմ եմ կուսակցությունն ի գիտություն է ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով:
    Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ վեր հանելով մեր հանրային, քաղաքական կյանքի, մեր ապրելու կազմակերպչական ձևի բոլոր արատները ու գտնելով դրանց համար լուծումներ։
    Մենք ընդլայնվելու ենք՝ ներառելով ավելի ու ավելի շատ ստեղծագործ և անհաշտ մարդկանց հանուն փոփոխության, տոտալ և ամե՛ն ինչին վերաբերող փոփոխության

  • Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները. Ռոբերտ ՔոչարյանՍիրելի’ հայրենա…

    Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները. Ռոբերտ Քոչարյան
    Սիրելի’ հայրենակիցներ,
    Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։
    Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
    Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
    Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո:
    Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    08.06.2026թ.
    Ռոբերտ Քոչարյանը իրեն պատկանող «Կոնգրես» հյուրանոցում է. երևի քննարկում են, թե ինչ հիմնավորում մտածեն, որ մանդատները վերցնեն ու ևս մի 5 տարի մեր հաշվին ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատեն