Category: Makaryan News

  • Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանո…

    ‼️‼️Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ իրենց ասել են, որ մինչև ամսի 11-ը Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, հակառակ դեպքում տուգանվելու են:

  • Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյա…

    📌Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»: Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են։
    Իվետա Տոնոյան
    Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Սկսվեց կինոն!

  • Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվելԸստ իշխանական աղբյո…

    ⚡️ Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել
    Ըստ իշխանական աղբյուրներով տարածվող տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ 

  • Կդիմենք Սահմանադրական դատարան, հետո կքննարկենք մանդատները վերցնել-չվերցնելու հար…

    Կդիմենք Սահմանադրական դատարան, հետո կքննարկենք մանդատները վերցնել-չվերցնելու հարցը. Իշխան Սաղաթելյան
    Այսինքնք`մանդատները կվերցնեք, քանզի դուք առանց դրա չեք կարող, բա չունենա՞ք մանդատ, որ դրա հաշվին երաշխավորված աշխատավարձ ունենաք և գնաք ամբիոնից հերոսական ելույթներ ունենաք, երկիրը փրկեք, բան…

  • Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղա…

    ❗️Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։
    Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։
    Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա։
    Իվետա Տոնոյան

  • Եթե ԲՀԿ–ի ձայների վերահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ…

    Եթե ԲՀԿ–ի ձայների վերահաշվարկն արդյունք չտա, հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյանը` իրենց անելիքների մասին
    «Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ մեկն ընտրությունն է, մյուսը՝ փողոցային պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ունենանք ԱԺ պատգամավորների մեծամասնության ձայնը, որը ստանալն ընտրություններից հետո ավելի բարդ է»,–ասաց Կարապետյանը:

  • Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս տարբեր վերլուծագանգեր և ՔՊ-ին ահավոր դեմ մամ…

    Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս տարբեր վերլուծագանգեր և ՔՊ-ին ահավոր դեմ մամուլի տեսություններ, որոնք տարատեսակ գեոպոլիտիկ և գիտաֆանտաստիկ վերլուծություններով փորձում են համոզել, թե որքան անհրաժեշտ է, որ «կրելու ենք»-ի փոխարեն այս անգամ էլ «հաղթելու ենք» արծրունյան լոզունգով ժողովրդին խաբած ընդդիմությունը գնա ու ժողովրդի փողերով ՔՊ-ի մոտ ծեծ ուտի և ընդդիմություն աշխատի:
    Իսկ գիտե՞ք, թե ինչու են ոնանք մանդատները վերցնելու և ՔՊ-ի բոլոր հակապետական ծրագրերին լեգիտիմություն հաղորդելու պրոպագանդա անում, որովհետև, եթե այդ ուժերը խորհրդարանում չլինեն, իրենք` տարատեսակ վերլուծագանգերը, մամուլի տեսություններն ու պապուլի սազանդարները ֆինանսատնտեսական մոտիվացիա չեն ունենա այլևս առաջիկա 5 տարում ևս տակից ՔՊ-ին աջակցող, վրայից ընդդիմությանը «պադդեռժկա» անող վերլուծություններ անելու և մամուլի տեսություններ արտադրելու, որ մյուսները արտատպեն…
    Ահա այսպիսի «հայրենասիրական» մոտիվացիաներ` ֆինանսանյութապաշտական թունդ «հայրենասերների» կողմից:

  • Հիշու՞մ եք, թե ոնց «Պատիվ ունեմ»-ից մի քանի պատգամավոր Սերժ Սարգսյանի ցուցումով …

    Հիշու՞մ եք, թե ոնց «Պատիվ ունեմ»-ից մի քանի պատգամավոր Սերժ Սարգսյանի ցուցումով գնացին ու ՔՊ-ի առաջադրած թեկնածու Հայկ Գրիգորյանին թաքուն ընտրեցին ԲԴԽ անդամ, ինչ է թե նա ՔԿ նախագահ եղած ժամանակ լավություն էր արել Ազատիչին կամ նման մի բան: Ու որ հարցնում էինք` չգիտեին ինչ պատասխան տային ՀՀԿ-ական «պատվախնդիրները»:
    Այ նույն կերպ հիմա է լինելու «Ուժեղ Հայաստանի», չի բացառվում` նաև «Հայաստան» դաշինքի հետ, որ մանդատները վերցնեն ու գնան ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Վախենում եք նոր գեղամնազարյաններ չգտնվե՞ն իրենց շարքերում կամ մի նոր Ազատիչ չհայտնվի՞ ու թիմից մի քանիսին «հորդորի» փակ քվեարկություններում ՔՊ-ին աջակցել, որովհետև էդ մարդը, ասենք, բանտում եղած ժամանակ էլ իրեն է աջակցել:
    Սա դեռ մի փոքր մասն է էն գործարքների, որ կարող ենք պատկերացնել առաջիկա 5 տարվա համար…

  • Էս հզորներից ի՞նչ կա, ձենները դուրս չի գալիս Գեներալի սիմուս Վաղարշակը կամ նրան …

    Էս հզորներից ի՞նչ կա, ձենները դուրս չի գալիս 😀
    Գեներալի սիմուս Վաղարշակը կամ նրան վարչապետի թեկնածու և առաջնորդ կարգած Բաբայան Վահանը ոչինչ չունե՞ն ասելու, ի վերջո, ամենաքիչ ձայն հավաքած «ուժն» են` թող մի բան ասեն իրենց բազմատասնյակ հետևորդներին, կարո՞ղ է կեղծվել են ընտրություններն ու իրենց հազարավոր ձայները գնացել են իշխանությանը:
    Բանավեճին էլ չմասնակցեցին` ինանայինք ինչ են մտածում Նիկոլի ու մյուսների մասին: Սկի չիմացանք` որ ընտրատեղամասում են ընտրում))

  • Նիկոլը Պետրոսի մոտ ընդդիմությանը հուշում է, թե ինչ պիտի անի ինքը` մանդատները վեր…

    Նիկոլը Պետրոսի մոտ ընդդիմությանը հուշում է, թե ինչ պիտի անի ինքը` մանդատները վերցնելու և իր մոտ ընդդիմություն աշխատելու փոխարեն: Լսեք, կարող է պետք գա))