Category: Makaryan News

  • Րոպեներ առաջ վրաերթ է տեղի ունեցել Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում@Armen…

    Րոպեներ առաջ վրաերթ է տեղի ունեցել Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում
    @ArmeniaSputnik–ի կադրերում երևում է, որ տուժածը պարեկ է։ Նրան շտապօգնութան մեքենայով հոսպիտալացրել են։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

  • Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Առաջինը եղել է խարդ…

    Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Առաջինը եղել է խարդախությունը, որի համար Ավետ Կոնջորյանը հայտնվել է բանտում, ապա դուրս եկել ու տարիներ անց նորից կանգնել դատարանի առաջ. «Ժողովուրդ»

  • Կրակոցների հետևանքով սպանվածը Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Վարդանյանն է. նա ռոստ…

    🚫Կրակոցների հետևանքով սպանվածը Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Վարդանյանն է. նա ռոստորանային երգիչ էր
    Վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
    Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։
    ❗️Նոր կադրեր՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից:

  • MakaryanNews-ի տեղեկություններով` այսօրվա կրակոցներին մասնակցած անձանց մի խումբը…

    MakaryanNews-ի տեղեկություններով` այսօրվա կրակոցներին մասնակցած անձանց մի խումբը եղել են քրեական հեղինակություն, վաղամեռիկ Ֆազի շրջապատի մարդիկ: Մասնավորապես, Ֆազի ընկերներից Մարատիկի ու Գարուշի անունը տվեցին:
    Այլ մանրամասներ ճշտելուն պես` կտեղեկացնենք:
    ❗️Նոր կադրեր՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից:

  • Նոր կադրեր՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից: Ինչպես են Աջափնյակուկ կրшկում …

    ❗️Նոր կադրեր՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից:
    ‼️Ինչպես են Աջափնյակուկ կրшկում միմյանց վրա. տեսանյութ` մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից

  • Հայաստանի սոված նախագահը` ՀունաստանումԷս խեղճ մարդկանց ինչու՞ եք սոված պահում …

    Հայաստանի սոված նախագահը` Հունաստանում
    Էս խեղճ մարդկանց ինչու՞ եք սոված պահում 😀

  • Ինչպես են Աջափնյակուկ կրшկում միմյանց վրա. տեսանյութ` մարտաֆիլմ հիշեցնող կրակոցն…

    ‼️Ինչպես են Աջափնյակուկ կրшկում միմյանց վրա. տեսանյութ` մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից

  • ️Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Կան վիրավորներ: Ձե…

    Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Կան վիրավորներ: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    ՆԳՆ

  • Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառ…

    Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է:
    Հակակոռուպցիոն դատարան

    «Ինչի 1 տարի նստելը հերոսությու՞ն է»,- Քոչարյանի բանտ նստելը հեգնեց Ազատիչը, որն այսօր արդեն ազատ կարող է աշխարհով մեկ ֆռֆռալ))

  • Թևանյանն ու մյուսները Ծառուկյանի հետ կմասնակցեն ոչ թե դաշինքով, այլ ԲՀԿ-ի ցուցակ…

    Թևանյանն ու մյուսները Ծառուկյանի հետ կմասնակցեն ոչ թե դաշինքով, այլ ԲՀԿ-ի ցուցակով՝ 70/30 հարաբերակցությամբ
    MakaryanNews-ը դեռ օրեր առաջ էր հայտնել, որ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը բանակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ընտրություններին միասին մասնակցելու նպատակով։ Օրեր անց մեր տեղեկությունը հաստատեց ինքը՝ Թևանյանը, երբ իրենց կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, որ իրենք մասնակցելու են Գագիկ Ծառուկյանի հետ միասին՝ միանալով նրա ձևավորած «Առաջարկ Հայաստան» ծրագրին։
    MakaryanNews-ը հետաքրքրվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանից, թե դաշինքո՞վ են մասնակցելու, թե՞ պարզապես այն բոլոր ուժերը, որոնք կմիանան Ծառուկյանի առաջարկած ծրագրին, ընտրություններին կմասնակցեն ԲՀԿ-ի ցուցակով։
    Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց, որ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ և «Առաջարկ Հայաստանին»ծրագրով, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
    «Նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին արդեն իսկ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցությունը, և նրանց հետ մենք ունենք շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն։ Բնական է, որ այս օրերին քննարկումները ինչպես հրապարակային, այնպես էլ այլ ձևաչափերով ընթանում են տարբեր քաղաքական ուժերի, հանրային գործիչների հետ, և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մենք, երբ որ արդեն փաստը արձանագրված կլինի, հանդես կգանք հավելյալ հայտարարություններով»,-ասաց Իվետա Տոնոյանը։
    Նա հատուկ ընդգծեց, որ բոլոր այն հանրային, քաղաքական գործիչները, որոնք միանում են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը, նրանք չեն միանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլ միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։
    ԲՀԿ-ով մասնակցությունը, ըստ Տոնոյանի, զուտ իրավական լուծում է՝ օրենքով սահմանված կարգով մասնակցելու են ԲՀԿ-ով, քանզի օրենքը թույլատրում է, որ նախընտրական ցուցակում 70/30 հարաբերակցությամբ լինեն նաև այլ կուսակցության ներկայացուցիչներ։ Այսինքն՝ կլինի ոչ թե դաշինք, այլ կլինի ԲՀԿ-ի ցուցակ, որտեղ 70 տոկոսը կլինեն ԲՀԿ անդամներ, 30 տոկոսը՝ այլ ուժերի ներկայացուցիչներ։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրություններին. թիմում այս որոշումը թեժ վիճաբանության առիթ է տվել MakaryanNews-ի տեղեկություններով` «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը Երևանի ավագանիում նաև համանուն…