Category: Makaryan News

  • Եվս երկու առերևույթ նիկոլական` Ծառուկյանի հրավիրած միջոցառմանըՄեր մարզի զադնի չդ…

    Եվս երկու առերևույթ նիկոլական` Ծառուկյանի հրավիրած միջոցառմանը
    Մեր մարզի զադնի չդնող «Առյուծ արքան» աչքիս ուզում ա սրանց էլ իր նախընտրական «Նոյան տապան» մտցնի, որ բոլոր ցեղատեսակներից լինեն` բացահայտ աղանդավոր, նիկոլական փարթիները գովազդող առերևույթ գոմիկ, պռոշները լցրած ու ինքնասիրահարված և, միաժամանակ, Աննային մուծվող «բիզնես լեդի» ու էսպես շարունակ:
    Ի՞նչ է գտել Գագիկ Ծառուկյանը աղանդավոր ու նիկոլական բլոգերի մեջ Արդեն որերորդ անգամ Հիսուսի արձան կառուցող Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի հետ կապված միջոցառումներին «որպես հատուկ» հյուր հրավիրում է 222 lava անունով հայտնի այս բլոգերին ու հատուկ պատվի արժանացնում…

  • Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու ի…

    ❗️👮🏻‍♂️🚘 Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից
    Երեկ պարեկները ծառայության ընթացքում կանգնեցնում են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։
    Պարեկները վարորդին ենթարկում են վարչական պատասխանատվության, ով լինում է ոչ սթափ վիճակում և զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։
    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, ով աշխատում է որպես ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

  • Դավիթ Ղազինյանի հարցերն ու արձագանքը` Ռոմանոս ՊետրոսյանինՆշենք, որ ՀԷՑ ժամանակավ…

    🇦🇲Դավիթ Ղազինյանի հարցերն ու արձագանքը` Ռոմանոս Պետրոսյանին

    Նշենք, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս անդրադարձել էր Ղազինյանի հայտարարություններին` դրանք որակելով սուտ և կեղծ ու խոստանալով դրանց անդրադառնալ առաջիկայում հրավիրվող մամուլի ասուլիսին.
    «ՀԷՑ-ի վերաբերյալ նախկին գործադիրների եւ նրանց արբանյակ՝ տարբեր տրամաչափի օբյեկտների կողմից հետեւողականորեն տարածվող ապատեղեկատվությանն ու խեղաթյուրված (իբր թե «սեփական աղբյուրներին հղում» արված) ակնհայտ ՍՈՒՏ տվյալներին առաջիկայում կանդրադառնամ հատուկ այդ նպատակով հրավիրված մամուլի ասուլիսի ձեւաչափով։
    📍Մանրամասնորեն՝ փաստերի եւ փաստաթղթերի «լեզվով» կխոսենք.
    📌ՀԷՑ-ում այս ամիսների ընթացքում բացահայտված բազմաթիվ ու բազմաժանր առերեւույթ խախտումներից ու չարաշահումներից,
    📌Քննչական մարմիններում քննվող՝ երկու տասնյակից ավելի քրեական վարույթներից,
    📌Տեղի ունեցած ֆինանսաբանկային «մեքենայություններից» եւ ՀԷՑ-ից տարիներ շարունակ իրականացվող՝ ահռելի ծավալների շահույթի միգրացիայից,
    📌Մեր հանրության տարբեր շերտերի սպառողների հաշվիչներին իրականացված հավելագրումներից եւ ինքնավար էներգաարտադրողների արտադրանքի թերհաշվառումներից,
    📌Տարիներ շարունակ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի իրականացման իրական պատկերից եւ արդյունքներից,
    📌ՀԷՑ-ի բաշխման ցանցում նախկինում արձանագրված վթարների վիճակագրությունից եւ դրանց խեղաթյուրված հաշվետվություններից,
    📌Ընթացիկ փուլում ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակից եւ առաջիկա անելիքներից,
    📌Եւ իհարկե, մեր հանրությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրներից…»,-գրել էր Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում:

  • Ի՞նչ է գտել Գագիկ Ծառուկյանը աղանդավոր ու նիկոլական բլոգերի մեջԱրդեն որերորդ անգ…

    Ի՞նչ է գտել Գագիկ Ծառուկյանը աղանդավոր ու նիկոլական բլոգերի մեջ
    Արդեն որերորդ անգամ Հիսուսի արձան կառուցող Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի հետ կապված միջոցառումներին «որպես հատուկ» հյուր հրավիրում է 222 lava անունով հայտնի այս բլոգերին ու հատուկ պատվի արժանացնում նրան:
    Հետաքրքիր է` ի՞նչ է գտել ընդդիմադիր բևեռ ձևավորող, Հայ առաքալեկան եկեղեցիներ ու Հիսուսի արձան կառուցող Ծառուկյանը էս բլոգերի մեջ, որը համ աղանդավոր ա, համ նիկոլական ա, համ ահավոր անգրագետ ա ու մշտապես անիմաստ բաներ ա խոսում, հետն էլ առյուծի փոխարեն կապիկ ա սիրում: 😀
    Հիմա, էսքանից հետո, հետաքրքիր է` պարոն Ծառուկյանը ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ էս անգրագետ, աղանդավոր ու նիկոլական բլոգերի հետ, ի՞նչ արժեքներ է կիսում նրա հետ, որ սրան էդքան տեղ է տալիս: Տեսնես ո՞վ է Ծառուկյանին էդ խորհուրդը տվել, որ Հիսուսի արձանի հետ կապված միջոցառումներին պարտադիր էս անիմաստ երևույթին հրավիրի:

  • Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ:Նարեկ Կարապետ…

    Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ:
    Նարեկ Կարապետյանը դեղատնից դեղեր է գնել ու ցույց է տալիս Հայաստանում և Վրաստանում դրանց գների տարբերությունը
    Նորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Նարեկ Կարապետյան

  • Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի …

    ℹ️ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
    ❗️2026 թվականի փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով մեծաթիվ քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև դեպքին մասնակցած անձանց հիմնական շրջանակը:
    ❗️Մասնավորապես՝ կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ անձի սպանություն, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (7 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
    ❗️Բացի այդ, քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
    Երեւանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:
    Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:
    ՀՀ Քննչական կոմիտե
    🚫Կրակոցների հետևանքով սպանվածը Երևանի բնակիչ, 45-ամյա Արսեն Վարդանյանն է. նա ռոստորանային երգիչ էր Վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի…

  • Ասեք, որ հալալ ա էս տղուն …

    Ասեք, որ հալալ ա էս տղուն 😀👍👍👍😍

  • Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավա…

    Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը։
  • Նիկոլ Փաշինյանը Էդգար Գևորգյանին ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԲայց հո…

    ✍️Նիկոլ Փաշինյանը Էդգար Գևորգյանին ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
    Բայց հոգ չէ, շուտով ՊԵԿ նախագահն այս չափազանց սկզբունքային գործչին կնշանակի ինքն իր տեղակալ, այսինքն` աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
    Ասում են` ինքն էլ ահավոր շատ խնդրել, որ ՊԵԿ նախագահն իրենց գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատի ու ինքն իրեն տեղակալ նշանակի: Մարդիկ պաշտոնի բարձրացման են ձգտում, էս հրաշք պաշտոնյան էլ, հանուն հայրենիքի, պաշտոնի ցածրացում է ուզում:
    Ահա այսպիսի մետաֆիզիկական բնույթի կադրային փոփոխություններ ՊԵԿ հանակարգում, որտեղ կոռուպցիա բացարձակ չկա´, չկա´ կոռուպցիա` արձակուրդում գտնվող Գառնիկը վկա 😀
    ⚡️Էս խորհրդավոր մտքերի ֆոնին` բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ, Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞կը ոնց ա: Իսկ ճի՞շտ ա, որ երեկ արձակուրդից վերադարձել է, բայց դիմում գրելու փոխարեն (ինչպես խոստացել էր ու ինչպես Դուք էիք խոստացել), մտել կաբինետ…