Category: Makaryan News

  • Նիկոլ Փաշինյանը Էդգար Գևորգյանին ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԲայց հո…

    ✍️Նիկոլ Փաշինյանը Էդգար Գևորգյանին ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
    Բայց հոգ չէ, շուտով ՊԵԿ նախագահն այս չափազանց սկզբունքային գործչին կնշանակի ինքն իր տեղակալ, այսինքն` աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
    Ասում են` ինքն էլ ահավոր շատ խնդրել, որ ՊԵԿ նախագահն իրենց գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատի ու ինքն իրեն տեղակալ նշանակի: Մարդիկ պաշտոնի բարձրացման են ձգտում, էս հրաշք պաշտոնյան էլ, հանուն հայրենիքի, պաշտոնի ցածրացում է ուզում:
    Ահա այսպիսի մետաֆիզիկական բնույթի կադրային փոփոխություններ ՊԵԿ հանակարգում, որտեղ կոռուպցիա բացարձակ չկա´, չկա´ կոռուպցիա` արձակուրդում գտնվող Գառնիկը վկա 😀
    ⚡️Էս խորհրդավոր մտքերի ֆոնին` բարև Ձեզ, պարոն ՊԵԿ նախագահ, Ի՞նչ կա, ո՞նց եք, մեր սրտի «հակակոռուպցիոներ» Գառնի՞կը ոնց ա: Իսկ ճի՞շտ ա, որ երեկ արձակուրդից վերադարձել է, բայց դիմում գրելու փոխարեն (ինչպես խոստացել էր ու ինչպես Դուք էիք խոստացել), մտել կաբինետ…

  • Էմանուել Մակրոնը կժամանի ՀայաստանԷմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ …

    Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան
    Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։
    Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

  • Մարդ էսքան անասուն կարա՞ լինի, որ սրանք են, հը՞ պարոն Ավինյան: Ինձ թվում է` դուք…

    ⚡️Մարդ էսքան անասուն կարա՞ լինի, որ սրանք են, հը՞ պարոն Ավինյան: Ինձ թվում է` դուք ձեր տենդերները շահած ասֆալտչիկներին գործը սկսելուց առաջ նախ քաղաքապետարանի հաշվին անասուն լինելու դասերի եք ուղարկում, թե չէ ուրիշ բացատրություն չեմ տեսնում էս անասունությանը!
    🔎 Կորած դիտահորերը՝ կոյուղիների խցանման պատճառ
    Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցում մի քանի օր «Վեոլիա ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը փորձում էր վերացնել կոյուղագծի խցանումը:
    🤷 Ինչո՞ւ մի քանի օր:
    Որովհետև նույնիսկ փչող մեքենաներով հնարավոր չէր լինում բացել խցանումը: Ասֆալտի տարբեր հատվածներ քանդելուց հետո, ի վերջո, պարզվեց խցանման պատճառը. դիտահորը մնացել էր ասֆալտբետոնի ծածկի տակ, լցվել էր աղբով և խցանվել:
    💯 Դիտահորը մաքրելուց հետո 500 մմ-ոց կոյուղագիծը սկսեց լիարժեք գործել:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետք…

    Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է iBolit խանութների ցանց՝ մաքսանենգ հեռախոսների հետքերով․ ուշագրավ զարգացումներ՝ 400 iPhonne-ների գործով
    MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մտել են հեռախոսների վաճառքով զբաղվող iBolit խանութների ցանց և քննչական գործողություն իրականացրել։
    Մեզ ասացին՝ քննիչների այցը եղել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստան ներկրված 400 մաքսաննեգ այֆոնների գործի շրջանակում, ինչի մասին առաջինը բարձրաձայնել էր MakaryanNews-ը։ Այս գործով ՊԵԿ մի շարք պաշտոնյաներ են անցնում՝ Օդայինի վարչության պետի տեղակալ Սերգեյ Թամեյանը, որը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ընկերոջ եղբայրն է, նույն վարչությունում բաժնի պետ Վահագն Սարգսյանը, որը ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանի վստահելի մարդն ու մտերիմ ընկերն է, տվյալ օրվա հերթափոխի պետ Հայկ Մանուչարյանը, և հեռախոս ներկրած անձը, այսպես ասած՝ գործ անողը, որի անունը, ասացին, Գևորգ Դավթյան է։ Վերջինս, իրականում, ավտոմեքենաների ու դրանց պահեստամասերի գործով է զբաղվում, սակայն ծանոթի կարգով մտել է նաև հեռախոսների գործի մեջ, և մաքսանենգ հեռախոսներն էլ ավտոմեքենայի պահեստամասի անվան տակ կոնկրետ անձանց կամ անձի «դաբռոյով» ներկրել։ Նրանցից Սերգեյ Թամեյանը տնային կալանքի մեջ է գտնվում հիմա, իսկ մյուսները բանտային կալանքի տակ են։
    Մեզ հասած ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները iBolit խանութներ մտել են այն բանից հետո, երբ հեռախոսները ներկրած Գևորգ Դավթյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված նոթատետրում եղել են iBolit խանութների ցանցին մատակարարվող հեռախոսների վերաբերյալ գրառումներ, ինչն էլ հիմք է տվել քննիչներին կարշելու, որ այդ 400 մաքսանենգ հեռախոսների մի մասը հենց այս խանութներին է մատակարարվել՝ իրացման նպատակով։ Ուստի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները այս հետքերով երեկ այցելել են iBolit խանութների ցանցի երկու մասնաճյուղ, որտեղ, մեր տեղեկություններով, ընկերության ղեկավարությանն ասել են, որ տեղյակ են՝ ինչ հեռախոսներ են իրենք վաճառել, ու քանի որ դրանք արդեն իրացվել են, հետևաբար առաջարկել են պարզապես փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, որպեսզի իրենց էլ չներգրավեն արդեն իսկ քննվող քրեական գործում։
    Ի դեպ, այս գործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը, որի վերաբերյալ նաև ցուցմունքներ են տրվել այլ անձանց կողմից, սակայն կոնկրետ մարդիկ, որոնք կարող են ցուցմունք տալ, թե ում հանձնարարությամբ են իրենք համաձայնել առանց մաքսային հսկողության բաց թողնել Դուբայի չվերթով Հայաստան մտած հեռախոսներով լի ճամպրուկները, նրանք տարբեր պատճառներով լռում են՝ գտնվելով կալանքի տակ։ Օրինակ՝ Սերգեյ Թամեյանը, որը, ինչպես նշեցինք, ՊԵԿ նախագահի ընկերոջ եղբայրն է։ Նա այդ օրը օդանավակայանում է եղել և իր ձեռքով է առանց մաքսային հսկողության բաց թողել որպես ծանոթի կարգով «մտերիմ մարդու» պահեստամաս ներկրված հեռախոսներով լի ճամպրուկները:
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
    Հեռախոսների գործով ձերբակալվել է ՊԵԿ ՆԱՎ-ի պետի բաժնի պետ ընկերը, վարչության պետի տեղակալ, տեսուչ և այլ պաշտոնյաներ MakaryanNews-ն այսօր տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր դեռ դեկտեմբերին մեր հրապարակած 400 մաքսանենգ հեռախոսների թեմայով ՊԵԿ մի…

  • Իսակովի պողոտայում մեքենա է այրվում…

    Իսակովի պողոտայում մեքենա է այրվում

  • Վաշինգտոնում ախպերներով հանդեպել շփվել են Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վաշոինգտոն, …

    Վաշինգտոնում ախպերներով հանդեպել շփվել են
    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վաշոինգտոն, որտեղ նրան բացի իր նշանակած դեսպանից, այլ պաշտոնյա չի դիմավորել: Նա օդանավից մյուս ուղևորների պես միանգամից տռապով մտել է օդանավակայան` առանց հատուկ արարողակարգի:

  • Բագրատ Սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց…

    Բագրատ Սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

  • Նիկոլական իշխանության իրավապահների կապիկություններն արդեն ծիծաղելի էլ չեն: Ծառու…

    Նիկոլական իշխանության իրավապահների կապիկություններն արդեն ծիծաղելի էլ չեն: Ծառուկյանը էն մարդն է, որի վերաբերյալ բոլոր իշխանությունների գործողությունները լակմուսի թուղթ են, թե ինչ է նշանակում` ունենալ սվոյ օլիգարխ և ունենալ օլիգարխ, որն այնքան էլ սվոյ չէ կամ առնվազն ինչ-որ պահի դեմ է իրենց ռեժիմին:
    Ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը պետական ու քարոզչական ամբողջ մեքենան հանեց Ծառուկյանի դեմ, որ չեզոքացնի, զսպի կամ գոնե հպատակեցնի իր դեմ դուրս եկած խոշոր գործարարին ու քաղաքական ֆիգուրին, այնպես էլ Նիկոլն է նրա հետ վարվում: Սերժի իշխանության ու Նիկոլի իշխանության ձեռագիրը նույնն է` բան չի փոխվել:
    Ու բնավ կարևոր չէ այստեղ` ինչ գործ է, ինչ է արել Ծառուկյանը, մեղավո՞ր է նա, թե՞ անմեղ, կարևորը այլ բան է` Գագիկ Ծառուկյանն ակտիվացավ, որոշեց մեծ կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, նրան միացան տարբեր ուժեր, ինչն էլ սկսեց անհանգստացնել նիկոլական ռեժիմին:
    Նույնը շուտով սպասվում է նաև Սամվել Կարապետյանին ու տաշիրենց թիմին: Նույնը կլինի նաև բոլոր նրանց հետ, որոնք իրենցից ինչ-որ բան կսկսեն ներկայացնել` որպես քաղաքական ուժ, անհատ, որոնք կարող են ի վնաս Նիկոլի ազդել ընտրությունների արդյունքների վրա:
    ⚖️🇦🇲 Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն: Քրեական գործը որևէ առնչություն չունի նրա հետ, այլ հարուցվել է դեռ 2020թ.՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել…

  • Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն: Քրեական գործը որևէ առնչ…

    ⚖️🇦🇲 Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն: Քրեական գործը որևէ առնչություն չունի նրա հետ, այլ հարուցվել է դեռ 2020թ.՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։
    Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վաշոինգտոն, որտեղ նրան բացի իր նշանակած դեսպանից, այլ …

    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վաշոինգտոն, որտեղ նրան բացի իր նշանակած դեսպանից, այլ պաշտոնյա չի դիմավորել: Նա օդանավից մյուս ուղևորների պես միանգամից տռապով մտել է օդանավակայան` առանց հատուկ արարողակարգի: