Category: Makaryan News

  • Ռաֆայել Զաքարյանն արդեն ազատվել է, իսկ ՊԵԿ նախագահի ընկեր Գառնիկ Մարգարյանը դեռ …

    Ռաֆայել Զաքարյանն արդեն ազատվել է, իսկ ՊԵԿ նախագահի ընկեր Գառնիկ Մարգարյանը դեռ ոտքը կախ է գցել ու «ինադ ընկել» Էդուարդ Հակոբյանին
    MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ երկու ոխերիմ պաշտոնյաններից Օդայինի վարչության պետ Ռաֆայել Զաքարյանն այսօր իր դիմումի հինան վրա արդեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իսկ, ահա, նրա «թշնամին» դարձած ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանից դեռ նորություն չկա` նա արձակուրդից դեռ չի էլ վերադարձել:
    Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր վերջին ասուլիսում պատասխանելով MakaryanNews-ի հարցին` հաստատել էր, որ թե´ Ռաֆայել Զաքարյանը, թե´ իր ընկեր Գառնիկ Մարգարյանը, որի գործունեության պատճառով է նաև, որվՊԵԿ-ում թշնամական հարաբերություններ են հաստատվել և լարվածություն առաջացել աշխատակիցների միջև, պատրաստակամություն են հայտնել հենց այդ լարվածությունը թուլացնելու նպատակով դիմում գրել և հեռանալ համակարգից:
    Բայց արձակուրդում գտնվող Գառնիկ Մարգարյանը, MakaryanNews-ի տեղեկություններով, դեռ ոտքը կախ է գցել և չի պատրաստվում, իր խոստմանը կամ պայմանավորվածությանը համաձայն, հեռանալ ՊԵԿ-ից: Ավելին, որոշ տեղեկություններով` Մարգարյանի ու ՊԵԿ նախագահի միջև եղած երբեմնի ջերմ հարաբերություններն այս օրերին լարվել են, և Գառնիկ Մարգարյանը «ինադ է արել» ու հրաժարվում է ինքնակամ ազատվել պաշտոնից` փաստի առաջ կանգնեցնելով իրեն այդ պաշտոնում նշանակած ու արդեն իր նշանակման ձեռքը կրակն ընկած ՊԵԿ նախագահին: Ասում են` Հակոբյանը փոշմանել է, որ նման կադրի է բերել համակարգ, որն իր համար արդեն գլխացավանք է դարձել:
    Ի դեպ, մեր տեղեկություններով` ՊԵԿ-ում տիրող իրավիճակն ու Էդուարդ Հակոբյանի նշանակած կադրերի «հերոսությունները», նրանց վերաբերյալ մամուլի սկանդալային հրապարակումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին` քննարկման առարկա դարձնելով ՊԵԿ նախագահի պաշտոնավարման հարցն ու ՊԵԿ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին:
    ՊԵԿ երկու «ոխերիմ բարեկամներ» Ռաֆայել Զաքարյանն ու Գառնիկ Մարգարյանը կազատվեն պաշտոնից ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հաստատեց MakaryanNews-ի տեղեկությունը, որ առաջիկայում Օդայինի վարչության պետ Ռաֆայել Զաքարյանն ու ՆԱՎ-ի պետ իր ընկերը` Գառնիկ Մարգարյանը…

  • Մարիա Զախարովան չինարենով շնորհավորել է Հրե ձիու տարվա մեկնարկըԷն մի հոգուց հաստ…

    Մարիա Զախարովան չինարենով շնորհավորել է Հրե ձիու տարվա մեկնարկը
    Էն մի հոգուց հաստատ ավելի լավ ա խոսում 😀

  • ՔՊ-ականների սուտը բռնեց հենց ինքը` նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը:MakaryanNews…

    ՔՊ-ականների սուտը բռնեց հենց ինքը` նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը:
    MakaryanNews-ի ներկայացրած փաստերի ներքո նա ուղղակի չկարողացավ պնդել, որ Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու մյուս ՔՊ-ականները ճշմարիտ պնդումներ են արել և ստիպված եղավ խոստովանել, որ նրանք ստում են:
    Մանրամասն` տեսանյութում 👇
    https://youtu.be/ZnJdjhLQIMk?si=SW5GrqApIJ26FNXq
    Ոչ, ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ. MakaryanNews-ի հարցին ի պատասխան1 ՀԾԿՀ նախագահն այսօր հերքեց ՔՊ-ականների պնդումները` սխալ հանելով Պապոյանին և մյուսներին Սա նշանակում է` ՔՊ-ականները ստում են, երբ ասում են, թե ՀԷՑ-ի կողմից…

    ՀԾԿՀ նախագահը հաստատեց` Պապոյանն ու մյուս ՔՊ-ականները ստում էին ՀԷՑ-ի մասով

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Ոչ, ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ. ՀԾԿՀ նախագահը…

    Ոչ, ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ. ՀԾԿՀ նախագահը հերքեց ՔՊ-ականների պնդումները` սխալ հանելով Պապոյանին և մյուսներին
    Սա նշանակում է` ՔՊ-ականները ստում են, երբ ասում են, թե ՀԷՑ-ի կողմից վերցված վարկերը, դրանց տոկոսադրույքները, նաև վարձակալած մեքենաներն ու պահեստները մտնում են սպառողներին մատակարարվող հոսանքի սակագնի մեջ, և այդ վարկերի, մեքենաների ու մնացածի դիմաց իբրև թե շարքային քաղաքացին է իր գրպանից վճարում` թանկ սակագնի տեսքով:
    Եվ այս պարզ ճշմարտությունն այսօր չուզելով, դժվարությամբ, բայց ճարահատյալ խոստովանեց ՀԾԿՀ նախագահ, դե յուրը նախնին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը:
    ՀԾԿՀ-ից հասկացնում են՝ Գևորգ Պապոյանը սխալ է, երբ ասում է՝ ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտել են հոսանքի սակագնի մեջ Հունվարի 9-ին Հանրայինով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե ՀԷՑ-ի վերցրած 6,4 մլրդ դրամ վարկը…

  • ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը թքա՞ծ ունի ՀԷՑ հեղինակության վրա. նա հանձնարարել է…

    ՀԷՑ-ը խլած Ռոմանոս Պետրոսյանը թքա՞ծ ունի ՀԷՑ հեղինակության վրա. նա հանձնարարել է հետ վերցնել ՔՊ-ականների դեմ ՀԷՑ-ի ներկայացրած հայցերը
    MakaryanNews-ի տեղեկություններով` «Տաշիր կապիտալ» ընկերությունից ՀԷՑ-ու ուժով խլած Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՂ իրավաբաններից պահանջել է հետ վերցնել ՀԷՑ-ի կողմից ՔՊ-ականների դեմ ներկայայցված դատական հայցերը:
    Խոսքը ՀԷՑ-ին զրպարտելու համար անցյալ տարի ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ ՀԷՑ-ի կողմից ներկայայցված քաղաքացիական հայցերի մասին է, որով դատարանից պահանջում էին հերքել զրպարտություն պարունակող տեղեկություններն ու վերականգնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բարի համբավն ու հեղինակությունը: Սակայն, մեր տեղեկություններով, Ռոմանոս Պետրոսյանը որոշել է հետ կանչել դեռ մինչև ՀԷՑ-ը խլելը ներկայացված այդ հայցերը, որոնք ներկայացվել են իր թիմակիցների դեմ այս պահին իր կողմից ժամանակավորապես կառավարվող ՀԷՑ-ի իրավաբանների կողմից: Ստացվում է` Ռոմանոս Պետրոսյանը թքած ունի իր ղեկավարած հիմնարկի հեղինակության վրա, և առաջնորդվում է ներկուսակցական և ներկլանային շահերով` փրկելով իր թիմակիցներին դատական պրոցեսներից:

  • Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե …

    ⚡️Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե 2.5-ից 4 սմ
    Հուսամ՝ գիտակից մարդիկ հասկանում են, որ ատկատով անորակ փռված ասֆալտի քանդվելը աղից չէ, այլ հենց անորակ կատարված աշխատանքի հետևանքն է։
    Թափանցիկության համար ներկայացնում եմ Գայի պողոտայի ասֆալտապատման գնման ծածկագիրը՝ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-25/3, որով ցանկացած մարդ կարող է ստուգել իմ հրապարակած տեղեկության իսկությունը։

    Ակտիվիստ
    Արթուր Չախոյան

  • Ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Ալեն Սիմոնյանից ավելի մե՞ծ հեղինակություն ունի ՔՊ-ում…

    Ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը Ալեն Սիմոնյանից ավելի մե՞ծ հեղինակություն ունի ՔՊ-ում

    ՔՊ-ի երեկվա ներքին քվեարկության արդյունքներով առաջին տեղում, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է` 894 ձայնով: Ուշագրավ է, որ մի քանի ճամբար փոխած, այդ ընթացքում նաև հանուն ՔՊ-ի սեփական քավորին (Էդմոն Մարուքյանն էր) ուրացած, վերջում Ալեն Սիմոնյանի քաղաքական քավորությամբ և թեթև ձեռքով ՔՊ-ում հայտնված Հայկ Կոնջորյանը ՔՊ-ում ավելի շատ վստահություն և հեղինակություն ունի, քան ՔՊ հիմնադիր անդամ և սրսուռ նիկոլական, պաշտոնով էլ` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Կոնջորյանը ցուցակում 8-րդն է` 663 ձայնով, իսկ Սիմոնյանը 9-րդը` 628 ձայնով (35 ձայնով զիջում է իր երբեմնի հովանավորյալին):
    Ստորև ՔՊ-ի առաջատար քսանյակի անուններն են.
    1. Նիկոլ Փաշինյան- 894
    2. Սուրեն Պապիկյան- 780
    3. Գևորգ Պապոյան- 765
    4. Արարատ Միրզոյան-743
    5. Վահագն Ալեքսանյան- 697
    6. Ռուբեն Ռուբինյան- 687
    7. Արայիկ Հարությունյան- 668
    8. Հայկ Կոնջորյան- 663
    9. Ալեն Սիմոնյան- 628
    10. Արսեն Թորոսյան — 620
    11. ⁠Դավիթ Խուդաթյան -597
    12. ⁠Ռոմանոս Պետրոսյան-579
    13. ⁠Անահիտ Ավանիսյան-554
    14. ⁠Ալխաս Ղազարյան-523
    15. ⁠Վիլեն Գաբրիելյան-516
    16. ⁠Արեն Մկրտչյան -500
    17. ⁠Արմեն Խաչատրյան-482
    18. ⁠Արուսյակ Ջուլհակյան-471
    19.Հասմիկ Հակոբյան-469
    20.Գնել Սանոսյան — 468

  • Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հայկական զույգ է հանդե…

    Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հայկական զույգ է հանդես գալիս: Նրանք իրենց համարը կատարում են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո:

  • Ռուսաստանում սառույցն ընկել է աղջկա գլխին, ինչի հետևանքով վերջինս լուրջ վնասվածք…

    ⚡️⚫️Ռուսաստանում սառույցն ընկել է աղջկա գլխին, ինչի հետևանքով վերջինս լուրջ վնասվածք է ստացել:

  • «Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ…

    ⚡️«Մայր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Այսինքն` Թևանյանն իր թիմով կլինի Ծառուկյանի ցուցակում: Այս մասին «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
    Նշենք, որ այս մասին Makaryan News-ը դեռ օրեր առաջ էր գրել, որ Թևանյանն ու Ծառուկյանը բանակցում են դաշինքով կամ մեկ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ: Մեր հերթական տեղեկությունն ու հրապարակումը, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկավ:
    Անդրանիկ Թևանյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանի հետ միասին մասնակցել ընտրություններին. թիմում այս որոշումը թեժ վիճաբանության առիթ է տվել MakaryanNews-ի տեղեկություններով` «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը Երևանի ավագանիում նաև համանուն…